Այսօր ապրիլի 24-ն է: Այդ արտահայտությունն արդեն ավելորդ է դարձնում բոլոր հավելյալ բացատրությունները, թե ինչ օր է այսօր: Ինչ օր է աշխարհասփյուռ հայության համար՝ թե՛ Հայաստանում, թե՛ Արցախում, թե՛ Սփյուռքում: Այսօր մեր պատմության մեծագույն ողբերգության օրն է, նաև մարդկության պատմության մեծագույն ողբերգություններից մեկի և ոճրագործություններից մեկի օրը: Ողբերգություն և ոճրագործություն, որ գործվեց 100 տարի առաջ և առ այսօր չի արժանացել համընդհանուր համաշխարհային դատապարտման:
Տասնամյակների ընթացքում ապրիլի 24-ին, հայոց մեծագույն կորստի, ցավի, ողբերգության, մարդկության պատմության այդ ամոթալի էջերից մեկի, մարդկության դեմ առաջին խոշորագույն հանցագործության մասին ասվել է գրեթե ամեն ինչ, տրվել են գրեթե բոլոր գնահատականները, բնորոշումները, բերվել են բոլոր փաստարկները, կոտրվել են բոլոր «հակափաստարկները»: Այլևս թվում է, որ անհնար է այս կապակցությամբ ասել որևէ բան, և իմաստ էլ չունի թերևս որևէ հին բան, որևէ ասված բան կրկնելը այս կապակցությամբ, քանի որ տարիների, տասնամյակների ընթացքում ասվածը բոլորի հիշողության մեջ է, անգամ նրանց գենետիկ հիշողության մեջ, ովքեր տարիքի բերումով չեն լսել այն, ինչ ասվել է այս տարիների ընթացքում:
Նոր ասելիք այլևս չկա, պետք է անելիքը լինի նորը: Եվ սա պետք է լինի Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի առանցքային մեսիջը և՛ մեզ՝ համայն հայությանը, և՛ աշխարհին: Այլևս պետք է նոր լինի միմիայն անելիքը, և 100-րդ տարելիցին, գենետիկ հիշողությանը, պատմական հիշողությանը պետք է հաստատուն կերպով լրացնի և այդ հիշողությունը պետք է ամուր կերպով ծանրացնի ապագայի գիտակցումը: Այդ անելիքի գիտակցումով պետք է հայ ժողովուրդը մտնի Ցեղասպանության մեծագույն ողբերգությանը հաջորդող գալիք հարյուրամյակ: Հարյուրամյակ, որտեղ երևի թե այլևս պետք է շեշտը դնենք ոչ թե նրա վրա, թե ով կճանաչի կամ չի ճանաչի Ցեղասպանությունն աշխարհում, այլ շեշտը դնենք մեզ՝ Ցեղասպանությունը վերապրած ժողովրդին, Ցեղասպանության անմեղ զոհերի ժառանգներին, նրանց հավաքականությունը, նրանց պետականությունը միջազգայնորեն ճանաչելի դարձնելու վրա:
Կարդացեք նաև
Մուսա Միքայելյան
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում