Լրահոս
Օրվա լրահոսը

Չարին չարով չհատուցել

Ապրիլ 24,2015 11:30
axavni

«Սիրեցե՛ք ձեր թշնամիներին», այսպես պատվիրեց Հիսուս Քրիստոս իր հետեւորդներին (Մատթ.5; 44, Ղուկ. 6; 27-35): Բայց այսօր այդ պատվիրանը շատերը սխալ են հասկանում եւ քննադատում են քրիստոնեությունը, ասելով, թե ինչպե՞ս սիրեմ թուրքին, իմ թշնամուն, երբ մի ամբողջ ժողովուրդ է ոչնչացրել, եթե ես պիտի սիրեմ իմ թշնամիներին, ուրեմն նշանակում է, որ պետք չէ պայքարել չարիքի եւ անարդարության դեմ, եւ թշնամիները մեզ մի օր կուլ կտան ու կոչնչացնեն:

Այսպես մտածողներին տեր Վազգեն Հովհաննիսյանն «Առավոտի» հետ զրույցում ասաց. «Քրիստոս, երբ այս ասաց, ի նկատի ուներ մարդկանց միջանձնային փոխհարաբերությունները: Քրիստոսի ամբողջ նպատակը այն էր, որ նրան հետեւողը կամ քրիստոնյա մարդը չնմանվի չարագործին` վարվելով այնպես, ինչպես չարագործը: Եղել են նաեւ թուրքեր, որոնք օգնել ու փրկել են հայերին, բայց խնդիրը ոչ թե մարդն է, այլ երեւույթը եւ պայքարը պետք է ուղղել նմանատիպ երեւույթների դեմ, որպեսզի չկրկնվեն»: Նա նաեւ նշեց, որ հավատավոր մարդը չէր կարող երեխայի վրա ձեռք բարձրացնել, հղի կնոջը սպանել կամ ծեր մարդկանց տանջամահ անել: Հանուն սրբությունների պաշտպանության՝ քրիստոնյան նույնիսկ պարտավոր էր ամեն գնով պաշտպան կանգնել իր հայրենիքին, ընտանիքին եւ եկեղեցուն:

Պատրաստեց ԱՆՈՒՇ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԸ

 

«Առավոտ» օրաթերթ
23.03.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930