Այսօր 19:15-ին ի հիշատակ Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի, ղողանջեցին Ստրասբուրգի մայր տաճարի զանգերը և սկսվեց հոգեհանգստի արարողությունը:
Արարողությանը ներկա էին ԵԽԽՎ հայկական պատվիրակության անդամները,Ստրասբուրգում Հայաստանի դեսպանը,Ստրասբուրգի և հարակից շրջանների հայ համայնքի ներկայացուցիչները:
Հոգեհանգստի կարգը անցկացրեցին Հայ առաքելական և կաթոլիկ եկեղեցիների սպասավորները, հայտնում է Վահան Բաբայանը` ֆեյսբուքյան էջում: