«Ադրբեջանի նման պետությունը պետք է անպայման դիմի նման գործողությունների»,- Aravot.am-ի հետ զրույցում, անդրադառնալով շփման գծում ակտիվությանն, ասաց ԼՂՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Դավիթ Բաբայանը:
Նա նկատեցեց, որ բոլոր ահաբեկչական կառույցները նման քայլեր են կատարում, այնուհետեւ նկարահանում են եւ ցույց են տալիս ամբողջ աշխարհին. «Ինչպես Իսլամական պետությունն է ցույց տալիս, թե ինչպես են մորթում, սպանում անմեղ մարդկանց, այնպես էլ Ադրբեջանը. Տարբերություն չկա: Պաշտոնական Ստեփանակերտն այս մասին մոտ 5 տարի առաջ բարձրաձայնել է, եւ ոմանց թվացել է, որ դա քարոզչական հնարք է: Այդ ժամանակ մենք կանխատեսում էինք, որ հակառակորդն անցնում է նացիզմի եւ ահաբեկչության մի սիմբիոզի եւ հիմա տեսնում ենք այն, ինչ կա»:
Պարոն Բաբայանը նկատեց, որ ժամանակահատվածներ կան, երբ որ ադրբեջանական կողմն ավելի է ակտիվանում. «Հիմնականում դա իրենց ազգի մեջ առկա այն բարդույթներն են, որ ակտիվացնում են նրանց այդ ահաբեկչական գործողությունները: Այդպիսի մի ժամանակահատված է հիմա, երբ որ ամբողջ հայությունը եւ ամբողջ մարդկությունը ոգեկոչում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը, նրանք էլ յուրովի են մասնակցում այդ գործընթացին, շարունակում են իրենց ցեղասպան քաղաքականությունը»:
Նա համարում է, որ Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի` ԵԱՀԿ նախագահի ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկի հետ հանդիպման ընթացքում արած հայտարարությունը, թե ադրբեջանական զինուժն հրաման ունի շփման գծում ոչնչացնել ցանկացած շարժող օբյեկտ, պետք է ահազանգ լինի միջազգային հանրությանը՝ ավելի կոշտ մոտեցում ցուցաբերել Ադրբեջանի նկատմամբ. «Նման գործողությունները չեն ահաբեկում Արցախին, կամ էլ Հայաստանին: Մեր զինված ուժերը պատրաստ են, կանգնած են մեր դիրքերում, հակառակորդին համապատասխան հակահարված հասցնում են»:
Կարդացեք նաև
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ
Ի գիտութիւն այս փիլիսոփայի, Բերձորի ջարդից յետոյ ձեր ու Ալիեւի իշխանութիւնները նոյն բարբարոսներն են ինձ համար: