Լրահոս
Օրվա լրահոսը

Թբիլիսիում կայացավ ջահերով Երթ

Ապրիլ 23,2015 22:40

Ապրիլի 23-ին Թբիլիսիում կայացավ 8-րդ Ջահերով Երթ՝ նվիրված Հայ ժողովրդի Ցեղասպանության զոհերի հիշատակին: Ջահերով երթը սկսվեց Վակե այգու մոտ և  ավարտվեց Վրաստանում Թուրքիայի դեսպանատան մոտ:

Երթի ժամանակ հարյուրավոր վիրահայ երիտասարդներ վանկարկում էին «Ճանաչում-Դատապարտում-Հատուցում», «Պայքար», «Թուրքիա-հանցագործ» կարգախոսները, ինչպես նաև երգում էին հայրենասիրական երգեր:

Ջահերով երթի ավարտին կայացավ բողոքի ցույց այն երկրի դեսպանատան առջև,  որը հանցագործություն է իրականացրել մարդկության դեմ՝ ցեղասպանություն, և  պատիժ չի կրել իրականացրած հանցագործության համար, ավելին՝ շարունակում է Արևմտյան Հայաստանի բռնագրավումը:

Թուրքիայի դեսպանատան առջև անցկացված ցույցի ժամանակ շուրջ 300 մասնակից արտահայտեցին իրենց բողոքը 1915-23թթ. Հայ ժողովրդի ցեղասպանության ժխտման  քաղաքականության դեմ և պահանջում էին, որպեսզի Թուրքիան ամբողջ մարդկության առջև և միջազգային նորմերի համաձայն պատասխանատվության ենթարկվի կատարած  հանցագործության համար:

Վրաստանի Հայ Համայնքի և «Հայարտուն» կենտրոնի համատեղ կազմակերպած Ջահերով Երթին նաև միացան Թիֆլիսում գործող հայկական աշխարիկ և հոգևոր  կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Հիշեցնում ենք, որ ապրիլի 24-ին ժամը 14:00-ին Վրաստանում Թուրքիայի դեսպանատան մոտ կկայանա բողոքի ցույց Հայոց Ցեղասպանության ճանաչման պահանջով:

Վրաստանի Հայ Համայնքի

Մամլո Դիվան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930