Լրահոս
Օրվա լրահոսը

«Թուրքիան որոշ հայկական պատմական շինություններ է վերադարձրել». Ամենայն հայոց կաթողիկոսի մամլո խոսնակ

Ապրիլ 23,2015 22:30

Բացի Մեծի տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ից Թուրքիայից իրենց կաթողիկոսությանը պատկանած պատմական հողերի վերադարձման դիմումներ են ներկայացրել նաեւ Կոստանդնուպոլսի հայոց պատրիարքությունն ու Երուսաղեմի հայոց պատրիարքությունը: Այս մասին Aravot.am-ին ասաց Ամենայն հայոց կաթողիկոսի մամլո խոսնակ տեր Վահրամ քահանա Մելիքյանը:

«Սիսի կաթողիկոսության պարագայում դիմումը ներկայացրել է ամենայն հայոց կաթողիկոսությունը, իսկ Կոստանդնուպոլսի հայոց պատրիարքության պարագայում որոշ շինություններ արդեն վերադարձվել են պատրիարքությանը: Սա գործընթաց է, որը երկար ժամանակ պետք է առնի, եկեղեցին չպետք է դադարի իր այդ ձգտման մեջ, որովհետեւ, ի վերջո, այդ ամենը մեր նախնյաց քրտինքով ստեղծված ժառանգությունն է, որը մենք պարտավոր ենք վերադարձնել»,- ասաց տեր Վահրամը:

Նրա խոսքով, հայկական տարածքների վերադարձման պահանջատիրության մասին դեռեւս երկու տարի առաջ ապրիլի 24-ի նախօրեին հայտարարություն կատարվեց ամենայն հայոց կաթողիկոսի եւ մեծն տան Կիլիկիո կաթողիկոսի կողմից. «Որտեղ հստակ ասվեց, որ ցեղասպանության ճանաչմանն ու դատապարտմանը պետք է հետեւի նաեւ պահանջատիրությունը, որով ի վերջո մի հսկայական մշակութային հոգեւոր ժառանգությունը, որ պատկանում է մեր եկեղեցուն ու ժողովրդին, եւ այսօր  դեռ կանգուն է ու կա, պետք է վերադարձվի տիրոջը: Այդ իմաստով Արամ Ա-ի՝ կաթողիկոսության կալվածքները վերադարձնելու պահանջը նորություն չէ: Սա գործընթաց է, որն ամբողջ եկեղեցու կողմից  է իրականացվում»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930