Ավետիք Իսահակյանի թոռը՝ գրականության ինստիտուտի տնօրեն Ավիկ Իսահակյանը, հայոց ցեղասպանության 100 ամյակի նախաշեմին միջազգային հանրության արձագանքը հայոց ցեղասպանությանը ուշացած է համարում:
«Հիսուն տարի առաջ դա պետք է լիներ, բայց հիսուն տարի առաջ այն վարչակարգը, որ տիրում էր Հայաստանում եւ խորհրդային միությունում, մոռացել էին հայոց ցեղասպանությունը: Բայց ինչպես կարող էր մոռացվել երկու միլիոն մարդու ցեղասպանությունը»,- Aravot.am-ին ասաց Ավիկ Իսահակյանը:
Նրա խոսքով, ցեղասպանության նահատակների սրբադասությունը լավագույն քայլն էր նրանց հիշատակը ոգեկոչելու. «Ամբողջ աշխարհն է նշում մեր այս սուգը, եւ հայ ժողովուրդը իր կամքով ապացուցեց, որ սուգը կարող է դարձնել վերածնունդ: Աշխարհում քիչ ժողովուրդներ կան, որոնք նման սարսափելի եղեռնին դիմացան, իսկ հայերը վերապրեցին»,- մեզ հետ զրույցում ասաց Ավիկ Իսահակյանը:
Նա վստահ է, որ թուրքերը մոտ ապագայում էլ կշարունակեն ժխտողական քաղաքականությունը եւ չեն ճանաչի ու չեն դատապարտի հայոց ցեղասպանությունը. «Աստված տա, որ թուրքն էլ մարդանա ու մարդ դառնա, որովհետեւ ինչպես Թումանյանը կասեր, գազանից մարդ դառնալու նրա ճանապարհը դեռ հեռու է»:
Կարդացեք նաև
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ
Արփինէ ջան, որդին չի, թոռն է: Որդին Վիգէն Իսահակեանն էր:
Հիմա կուղղեմ, շնորհակալություն