Լրահոս
Գոռոզություն
Օրվա լրահոսը

Բերնար Վերբեր. «Վստահ չեմ, որ ցեղասպանությունը այլեւս չի կարող կրկնվել»

Ապրիլ 23,2015 21:40

Ֆրանսիացի արձակագիր Բերնար Վերբերը մինչ իր հայ ընթերցողների հետ հանդիպումը պատասխանեց լրագրողների հարցերին:

Հարցին, թե արդյոք գրականությունը ցեղասպանության ճանաչման վրա կարո՞ղ է ազդել, արձակագիրը պատասխանեց, որ կարող է, բայց մարդիկ պետք է համակարգվեն. «Սա մեքենայի պես է մենք չենք կարող միշտ նայել հայելուն, որը ցույց է տալիս, թե հետեւում ինչ է կատարվում, պետք է դիմացի ապակուց այն կողմ էլ նայենք: Ապագան առաջնահերթություն է, եւ պետք է մարդիկ լինեն երջանիկ: Մի կողմից պետք է ճանաչել ցեղասպանությունը, մյուս կողմից պետք է այն այնպես կառավարել, որ նոր բան կառուցենք»:

Նա նշեց, որ եթե միջազգային հանրությունը ժամանակին ավելի ուշադիր լիներ Հայոց ցեղասպանությանը, հետագայում Երկրորդ համաշխարհայինի ընթացքում հրեաների ցեղասպանությունը չէր լինի. «Վստահ չեմ, որ դա այլեւս չի կարող կրկնվել: Կարեւորը բոլորին կրթենք եւ պետք է երեւակայություն, որ ստեղծենք նոր բան: Սա մարդկանց պարտականությունն է ստեղծել մի նոր բան, եւ անել այնպես, որ դա այլեւս չկրկնվի»:

Բերնար Վերբերի գրքերում հերոսներից մի քանիսը ներկայացնում են ապագայի համար իրենց պատկերացումները: Aravot.am-ը հետաքրքրվեց, թե գրողն ապագայի այդպիսի նախագիծ մշակե՞լ է եւ ո՞րն է դա, նա պատասխանեց ժամանակ առ ժամանակ պետք է բարձրանալ սարի վրա եւ հեռուն նայել. «Եթե մենք նայենք այն ամենին, ինչը ե՛ւ ժամանակի, ե՛ւ տարածության մեջ մեզ մոտ է, մենք պարզապես սահմանափակված կլինենք: Գիտաֆանտաստիկ հեղինակի հիմնական խնդիրն այն է, երբ նավի վրա մարդիկ բարձրանում են եւ նայում արդյոք ցամաք կա՞, թե՞ ոչ,  մենք նույն գործառույթն ենք կատարում»:

Վերբերի գրքերում կան նաեւ հայկական ազգանունով հերոսներ, հետաքրքրվեցինք, թե հեղինակը միտումնավո՞ր է այդ ազգանուններն ընտրել: Նա պատասխանեց. «Ես ունեմ շատ հայ ընկերներ, այդ է պատճառը, որ դա հաշվի եմ առել եւ ունեմ հերոսներ Աճեմյան եւ Քեշիշյան ազգանուններով: Հենց երեկ հանդիպել եմ իմ հայ ընկերոջ հետ, որը մեծ ազդեցություն է ունեցել իմ գրքերում հայկական ազգանուններ օգտագործելու վրա»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930