Լրահոս
Օրվա լրահոսը

ԵԽ հանձնակատարը քննադատեց ՀՀ իշխանություններին մարտի 1-ի հարցով

Ապրիլ 23,2015 21:07

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) գարնանային նստաշրջանի ապրիլի 23-ի լիագումար նիստում Եվրախորհրդի մարդու իրավունքների հարցերով հանձնակատար Նիլս Մուժնիեկսը  ներկայացրեց իր տարեկան ամփոփիչ զեկույցը:

Փաստաթղթում մի շարք մտահոգություններ են ներկայացված Հայաստանի վերաբերյալ: Մասնավորապես հանձնակատարը մտահոգված է անկախ դատական համակարգի կայացման հարցում գոյություն ունեցող հիմնախնդիրներով: Մտահոգության առարկա դարձած մյուս ոլորտը ՀՀ ոստիկանությունն ու ուժային մյուս մարմիններն են: Նիլս Մուժնիեկսն իր զեկույցում որպես բացասական փաստ մատնանշում է ոստիկանների և ուժային այլ մարմինների կողմից խոշտանգումների իրականացման հարցը:

ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարը մտահոգություն է հնչեցնում, որ առաջընթաց չի տեսնում ՀՀ իշխանությունների կողմից՝  2008-ի մարտի 1-ին հանցագործության բացահայտման հարցում:

Հանձնակատարը ՀՀ իշխանություններին կոչ է անում համապատասխան քայլեր ձեռնարկել կանանց հանրային և պետական կառավարման համակարգում բավարար ընդգրկվածություն ապահովելու և ԶԼՄ-ների ազատության հարցում:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930