Բառացիորեն րոպեներ առաջ Գերմանիայի մայրաքաղաք Բեռլինի Մայր տաճարում, մասնակցելով Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված արարողությանը, Գերմանիայի նախագահ Յոախիմ Գաուկը պատմություն մեջ առաջին անգամ Օսմանյան կայսրության իրագործած 1915 թ. հայկական ջարդերը կոչեց «Ցեղասպանություն» եզրույթով:
«Այդ հայերի ճակատագիրը պատմության մեջ զանգվածային ոչնչացման, էթնիկ զտման, կոտորածի, այո, Ցեղասպանության հստակ օրինակ է, որոնցով 20-րդ դարը հիշվում է «սարսափելի ձեւով»,- ասել է Գերմանիայի նախագահը:
Մանրամասներին կարող եք ծանոթանալ` «Հանրային Ռադիո»-ի կայքում
Գաուկի երէկուայ խօսքը մեծարժէք ու պատմական էր: Դա աւելի էր, քան ճանաչումը: Այսօր, երբ ԱՄՆ-ն ու Անգլիան (այս երկիրը նոյնիսկ ցինիկաբար) խուսափում են Ց-բառից, իսկ Թուրքիան նոյն օրը խրախճանք է կազմակերպում, երեւան է գալիս մի երկիր, որ յայտարարում է, թէ «ես էլ եմ մասամբ մեղաւոր»: Սա մեղքը նաեւ իր վրայ վերցնելու բացառիկ ու խիզախ օրինակ է:
Ճշմարիտ եմ ասում, իր համամարդկային նշանակութեամբ սա շատ աւելի կարեւոր եւ ուսանելի է ապագայ սերունդների համար, քան Օբամայի՝ շատերի կողմից երկար սպասուած Ց-բառի արտասանումը:
Թող Աստուած օրհնի Գերմանիան,, Այո, նրանց պատմութեան մէջ դժոխային էջեր կան, բայց դրանք յաղթահարելու ձեւը նրանք գտել են: Երէկ մենք եւս մէկ անգամ համոզուեցինք,,