Ապրիլի 24-ի նախօրեին եվրոպական երկրներում հաստատված հայ եւ ադրբեջանցի (Իրանի Ատրպատական) ակտիվիստները միացյալ հայտարարությամբ դատապարտել են Հայոց ցեղասպանությունը, այն համարելով Օսմանյան պետության կողմից, իր քաղաքացիների դեմ նախապես ծրագրված և կազմակերպած ոճիր, որը սկիզբ առավ 1915թ.-ի ապրիլի 24-ի գիշերը՝ հարյուրավոր առաջնորդների, գրողների, արվեստագետների, լրագրողների, իրավաբանների, բժիշկների, մտավորականների եւ հոգեւորականների ձերբակալելով և ոչնչացնելով:
Հայտարարության մեջ նշվում է, որ հայության դեմ Ցեղասպանությունը իրականացվել է «Արևմտյան Հայաստանում, Օսմանյան կայսրության այլ տարածքներում, օգտագործելով Առաջին համաշխարհային պատերազմի առիթը, որի արդյունքում զոհվեցին մոտ մեկ ու կես միլիոն հայեր…»:
Հայտարարությունը ստորագրվել են հայտնի դեմքեր, ինչպես Ժիրայր Քոչարյանը, Քեմալ Արասը և Աբաս-Ալի Մողադամը՝ Գերմանիայից ու նաև Արսեն Նազարյանը՝ Նիդեռլանդներից:
«Արաքս» շաբաթաթերթ, Թեհրան, 23 ապրիլի 2015թ.: