Լրահոս
Օրվա լրահոսը

Ավարտվեցին «Ցեղասպանության հանցագործության կանխարգելման և պատասխանատվության միջազգային իրավական հիմնախնդիրները» գիտաժողովի աշխատանքները

Ապրիլ 23,2015 19:06

Ապրիլի 23-ին շարունակվեցին Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված Գլոբալ ֆորումի շրջանակներում տեղի ունեցող «Ցեղասպանության հանցագործության կանխարգելման և պատասխանատվության միջազգային իրավական հիմնախնդիրները» գիտաժողովի աշխատանքները:

Առաջին նիստը վարեցին ՀՀ սահմանադրական դատարանի անդամ, Վոլոդյա Հովհաննիսյանը և լիբանանահայ իրավաբան Բյուզանդ Պասթաճեանը:

«Օսմանյան կայսրության՝ Հայոց ցեղասպանությանն առնչվող պարտավորությունները Թուրքիայի հանրապետության միջազգային իրավական պատասխանատվության համատեքստում» թեմայով զեկուցումով հանդես եկավ ՀՀ սահմանադրական դատարանի աշխատակազմի իրավախորհրդատվական ծառայության պետ Վլադիմիր Վարդանյանը: Նա անդրադարձավ ցեղասպանության միջազգային հայեցակարգերին, ներկայացրեց այն միջազգային նորմերն ու պայմանագրերը, որոնցով Հայոց ցեղասպանության տարիներին Օսմանյան Թուրքիան ստանձնել է պարտավորություններ՝ կապված հայ ազգաբնակչության պաշտպանության հետ և խախտել է դրանք, իսկ ներկայիս Թուրքիան Օսմանյան կայսրության միջազգային իրավական ինքնության շարունակողն է:

Մոսկվայի «Հարությունով և գործընկերներ» փաստաբանական կոլեգիայի նախագահ, փաստաբան Ալեքսանդր Հարությունովը ներկայացրեց Ռուսաստանի Դաշնության կողմից 1995 և 2005թթ. Հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարտման վերաբերյալ փաստաթղթերին: Բանախոսն անդրադարձավ ցեղասպանության հանցագործության ժխտման համար քրեական պատասխանատվության նախատեսման իրավաչափությանը:

«Հայոց ցեղասպանության հարցով միջազգային դատարան դիմելու հիմքերը» թեմայով զեկույցով հանդես եկավ ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի Հայկական հարցի և Հայոց ցեղասպանության պատմության բաժնի վարիչ Արմեն Մարուքյանը: Քննարկվեց Հայոց ցեղասպանության համար Թուրքիայի Հանրապետությանը պահանջներ ներկայացնելու իրավական հիմքերի հարցը: Կարևորվեց միջազգային դատական ատյաններում Հայոց ցեղասպանությանը վերաբերող հայցեր ներկայացնելու համար համապատասխան փաստաթղթեր մշակելու անհրաժեշտությունը:

Մոնրեալի Հոլոքոսթի հիշատակի կենտրոնի տնօրեն (Կանադա) Ալիս Հերսկովիչը ելույթ ունեցավ «Համախմբված հանրությունն ընդդեմ ցեղասպանության» թեմայով և ներկայացրեց այն աշխատանքներն կրթական ու ճանաչողական ծրագրերը, որոնք կենտրոնն իրականացնում է Կանադայի հայ համյնքի հետ համատեղ և հույս հայտնեց որ ժողովուրդները համերաշխությամբ ու միահամուռ ջանքերով, օգտագործելով երիտասարդների ներուժը՝ կարող են դատապարտել անցյալում տեղի ունեցած ցեղասպանությունները և կանխարգելել ցեղասպանության նոր դրսևորումնեը: Կարևորվեց Հայոց Ցեղասպանության ճանաչման հարցում հայկական համայնքների համագործակցությունը այլ ազգերի համայնքերի հետ:

«Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ՀՀ հովանու ներքո իրավաբանների վերաբերյալ համացանցային ռեսուրսի և ցեղասպանությանը վերաբերող օրենսդրության ստեղծման անհրաժեշտությունը՝ որպես առաջին քայլ ազգային և այլ մասնագիտական ներուժի համախմբման ուղղությամբ» թեմայով հանդես եկավ Իրավաբանների ռուս-հայկական ընկերակցության նախագահ, Մոսկվայի փաստաբանների տարածաշրջանային կոլեգիայի անդամ Ռուբեն Կիրակոսյանը: Առաջարկեց հասկանալ հետագա քայլերը և տեսությունից անցնել պրակտիկայի : Առաջարկ արվեց ստեղծել Հայոց ցեղասպանության խնդիրներով զբաղվող իրավաբանների բազմալեզու համացանցային հարթակ՝ ընդգրկելով այլազգի մասնագետների:

Նիստի երկրորդ մասի նիստավարներն էին ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի սահմանադրական իրավունքի ամբիոնի վարիչ, Գևորգ Դանիելյանը և ամերիկահայ փաստաբան փաստաբան Կարապետ Քամարյանը:

«Արտերկրային դաշնային սահմանադրականությունը որպես էթնիկ և կրոնական հակամարտությունների կանխարգելման հնարավոր միջոց» թեմատիկ զեկույցով հանդես եկավ Սանկտ Պետերբուրգի պետական տնտեսագիտական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի գիտական ղեկավար Ալեքսեյ Լիվերովսկին:

ԵՊՀ սահմանադրական իրավունքի ամբիոնի վարիչ Գևորգ Դանիելյանը զեկուցեց «Հայոց եղեռնի դատապարտման իրավական հիմքերը» թեմայով: Նա նշեց, որ Հայոց Եղեռնը դեռ չի ավարտվել էչթփ-ին, այն շարունակվել է դրանից հետո, քանի որ այդ շրջանում ևս Թուրքիայի կողմից իրականաց:

«Ցեղասպանության դիմաց փոխհատուցման հարցը և մեծ պետությունների երկընտրանքը» թեմայով՝ փաստաբան (ԱՄՆ) Կարապետ Քամարյանը:

Հայոց ցեղասպանության պատասխանատվության և փոխհատուցման ապահովման խնդիրներին անդրադարձավ Մոսկվայի փաստաբանների պալատի փաստաբան Իվան Գրիգորյանը:

«Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ՀՀ հովանու ներքո իրավաբանների վերաբերյալ համացանցային ռեսուրսի և ցեղասպանությանը վերաբերող օրենսդրության ստեղծման անհրաժեշտությունը որպես առաջին քայլ ազգային և այլ մասնագիտական ներուժի համախմբման ուղղությամբ» թեմայով՝ Իրավաբանների ռուս-հայկական ընկերակցության նախագահ, Մոսկվայի փաստաբանների տարածաշրջանային կոլեգիայի անդամ (Ռուսաստան) Ռուբեն Կիրակոսյանը:

Վերջում ամփոփվեց գիտաժողովի արդյունքները, տեղի ունեցավ շահագրգիռ քննարկում, հարց ու պատասխան: Գիտաժողովի մասնակիցները հանդես եկան հայտարարություններով և առաջարկություններով:

Բոլոր զեկուցողները ընդգծեցին Հայոց ցեղասպանության ոլորտում հետագա իրավական հետազոտությունների իրականացման կարևորությունը: Նրանք պատրաստակամություն հայտնեցին աշխարհի տարբեր հատվածներում համամարդկային արժեքների սատարման և ցեղասպանությունների կանխարգելման համատեքստում Հայոց ցեղասպանության ճանաչման, դատապարտման և հետևանքների վերացմանն ուղղված բոլոր գործընթացներին աջակցել և մասնակցել հետագա քայլերին:

Շնորհակալություն ենք հայտնում սույն գիտաժողովի հրավերն ընդունած բոլոր մասնակիցներին:

Գիտաժողովի տեսաձայնագրությունը կարողեք ներբեռնել հետևյալ ftp://ftp.mindiaspora.am/VIDEOS/ կայքից 23.04.2015.avi ֆայլը:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՓՅՈՒՌՔԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԵՌԱՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930