Լրահոս
Օրվա լրահոսը

«Տարբեր տվյալներով՝ Թուրքիայում բնակվում են 5-7 միլիոն մահմեդականացված հայեր». քաղաքագետ

Ապրիլ 23,2015 19:00

Aravot.am-ը քաղաքագետ Գագիկ Համբարյանից հետաքրքրվեց, թե կան արդյո՞ք որոշակի տվյալներ Թուրքիայում բնակվող հայերի քանակի մասին. չէ՞ որ շատերը դավանափոխ են եղել, ազգանուններն են փոխել, կատարվե՞լ է նման հետազոտություն:

«Ցեղասպանության տարիներին մեծ քանակությամբ հայեր, փորձելով փրկել իրենց կյանքը, պաշտպանել իրենց ընտանիքների անվտանգությունը, գույքը, ընդունել են մահմեդականություն, եւ մեծ մասամբ մահմեդական են դարձել համշենահայերը՝ Սեւ ծովի հարավ-արևելյան ափին գտնվող այդ երկրամասի հայերը եւ Դերսիմի հայերը՝ այն տարածաշրջան է հարավ –Արեւելյան Թուրքիայում: Նրանք թեեւ ընդունել են մահմեդականություն, սակայն պահպանել են իրենց բարբառները: Տարբեր տվյալներով, հիմա Թուրքիայում բնակվում են 5-7 միլիոն մահմեդականացված հայեր: Վերջին տարիներին մեծ քանակությամբ մահմեդականություն ընդունած հայեր վերադառնում են իրենց ակունքներին, դառնում են քրիստոնյա»,- ասաց Գագիկ Համբարյանը:

Մեր այն հարցին, թե որքանո՞վ են հավաստի այդ տվյալները, քաղաքագետն ասաց, որ դրանք հրապարակվել են տարբեր ուսումնասիրությունների արդյունքներում, թե՛ թուրքական շրջանակների, թե՛ ամերիկահայ հետազոտողների տվյալներն են: «Ասել, թե դրանք լիովին համապատասխանում են իրականությանը, դուք շատ լավ գիտեք, որ Թուրքիայում հայ մնալը մեծ բարդություն է: Հայերը գտնվում են պատանդի կարգավիճակում, եւ դա շատ լավ երեւում է Ստամբուլի մեր հայ համայնքի ներկայացուցիչների ելույթներից, երբ, որ նրանց ուղղակիորեն օգտագործում են, ինչպես Դավութօղլուի նախկին հայ խորհրդական Էթյեն Մահչուփյանի դեպքում: Նրանց պարտադրում են ստրկամիտ հայտարարություններ անել՝ ի նպաստ թուրքական պետության, ինչպես դա անում է Պոլսի Հայոց պատրիարքի փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը»:

Ըստ քաղաքագետի, պաշտոնական տվյալներով, Թուրքիայում բնակվում են 65 հազար հայեր, որոնց մեծ մասը՝ 90 տոկոսը Ստամբուլում: «Մոտավորապես 35-40 հազար էլ Հայաստանից են գնացել, աշխատում են Թուրքիայում: Ես չեմ հավատում Ռեջեք Թայիփ Էդրողանի այն տվյալներին, թե Թուրքիայում բնակվում է 100 հազար Հայաստանի հանրապետության քաղաքացի, եւ ինքը անընդհատ շանտաժի է ենթարկում, որ կարող են նրանց արտաքսել իրենց երկրից: Բոլորս էլ շատ լավ գիտենք, որ Թուրքիա մեկնած ՀՀ քաղաքացիները այնքան էլ լավ վիճակում չեն, կատարում են ծանր աշխատանք: Հայաստանի հանրապետության եւ Թուրքիայի միջեւ դիվանագիտական հարաբերությունների բացակայությունը շատ մեծ խոչընդոտ է հանդիսանում հայ քաղաքացիների համար, որոնք Թուրքիայում են բնակվում»,- ասում է քաղաքագետը:

Լուսանկարը՝ ըստ https://barevarmenia.com կայքի
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930