Լրահոս
Օրվա լրահոսը

«Քանի դեռ վերքն անուշադրության է մատնված, շարունակում է արնահոսել». Քերոլայն Քոքս

Ապրիլ 23,2015 18:30

«Ես շատ եմ ցավում, որ ներկայացնում եմ մի երկիր, որի խորհրդարանը հրաժարվում է պաշտոնապես ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Ուզում եմ հիշեցնել, որ Ուելսը և Շոտլանդիան արդեն իսկ ընդունել են Ցեղասպանությունը, և ուզում եմ դրա համար ծափահարել նրանց»,- այսօր՝ «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումի ժամանակ իր ելույթում ասաց Մեծ Բրիտանիայի Լորդերի պալատի բարոնուհի Քերոլայն Քոքսը:

«Աշխարհում տեղի ունեցած ցեղասպանությունների կողքին ես ուզում եմ հիշել նաև մեկի մասին, որն այսօր ներառված չէ գլոբալ ֆորումի օրակարգում: Դա Ադրբեջանի կողմից Արցախում իրականացված ցեղասպանությունն է, հայերին իրենց պատմական բնօրրանից բնաջնջելու փորձը: Ադրբեջանը շարունակում է սպառնալ ու սպանել, մինչդեռ Արցախի պահանջը շատ հիմնավոր է՝ ապրել ազատ և անկախ: Ես զորակցում եմ Արցախի ժողովրդին և, պարզապես, խոնարհվում եմ հայի ոգու առջև, որը շարունակում է ապրել: Դուք փյունիկ եք և վեր եք հառնում անգամ մոխիրներից»,- ասաց Քերոլայն Քոքսը:

Դառնալով Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին Հռոմի պապի՝ օրեր առաջ մատուցած պատարագին ու հայտարարությանը՝ բարոնուհին ասաց. «Քանի դեռ վերքն անուշադրության է մատնված, շարունակում է արնահոսել: Շնորհակալություն Հռոմի պապին, որ խոսեց հայերի ցավի մասին: Շնորհակալություն նաև այն թուրքերին, որոնք առանց վախենալու բարձրաձայնել և շարունակում են բարձրաձայնել Հայոց ցեղասպանության մասին: Շնորհակալություն նաև Հրանտ Դինքին. մարդ, որն իր կյանքով վճարեց դրա համար»:

Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930