Քիչ առաջ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում մեկնարկեց Հայոց ցեղասպանության նահատակների սրբադասման արարողությունը: Այն նախագահում են Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն եւ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ն։ Վերջինս Հայաստան է եկել՝ Հայոց ցեղասպանության զոհերի մասունքներով։
Հiշեցնենք, որ Հայոց ցեղասպանության նահատակների սրբադասման արարողության առիթով Հայրապետական տնօրինությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի բազմաթիվ մասունքներից դուրս են բերվելու 14 սրբությունները:
Կարդացեք նաև
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ