Լրահոս
Օրվա լրահոսը

«Բռնությունները դառնում են սովորական, երբ քաղաքական գործիչները մատների արանքով են նայում դրանց». Նիկոլայ Լևիչև

Ապրիլ 23,2015 17:40

«Հայոց ցեղասպանությունն անհերքելիորեն վաղեմության ժամկետ չունեցող հանցատեսակ է, որն անհնար է ջնջել: Այսօր մենք հայ ժողովրդի կողքին ենք, կիսում ենք նրա ցավը, քանի որ մեր ժողովուրդներն ունեն դարավոր բարեկամական պատմություն»,- այսօր՝ «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» հասարակական-քաղաքական գլոբալ ֆորումի երկրորդ՝ «Խորհրդարանականներն ընդդեմ ցեղասպանության» նիստի ժամանակ ասաց ՌԴ Դաշնային ժողովի պետական դումայի նախագահի տեղակալ Նիկոլայ Լևիչևը:

Նրա ձևակերպմամբ՝ մարդկությունը դասեր չի քաղել հայկական ողբերգությունից, և լռությունն ու ժխտումն այժմ հանգեցնում են Միջին Արևելքի ժողովուրդների դեմ ագրեսիային:

«Բռնությունները դառնում են սովորական, երբ քաղաքական գործիչները մատների արանքով են նայում դրանց, երբ խեղաթյուրվում է ճշմարտությունը և ասվում՝ ժողովուրդն է մեղավոր, որ ցեղասպանվել է»,- ասաց Ն. Լևիչևը՝ շեշտելով, որ չպետք է միայն խորհրդանշական կերպով խոսել ցեղասպանության մասին:

Ն. Լևիչևի խոսքով՝ այսօր ականատես ենք լինում ուկրաինական քաղաքացիական պատերազմին, որը Երկրորդ աշխարհամարտից առաջ տեղի ունեցած իրադարձություններն է հիշեցնում:

«Մենք ԵՏՄ-ն համարում ենք նոր ձգողական ուժ, որն ընդունակ է հավասար մրցակցության մեջ մտնել այլ ձգողական ուժերի հետ: Մենք ուրախ ենք, որ Հայաստանը նույնպես այդ կառույցի անդամ է: Մենք համատեղ պետք է պայքարենք հանուն արդարության»,- հավելեց նա:

Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930