Հանրահայտ ռուս հաղորդավար Վլադիմիր Պոզները ապրիլի 23-ին ժամանել է Երեւան։ NEWS.am –ին հաջողվել է զրուցել է հեռուստալրագրողի հետ եւ իմանալ Հայաստան ժամանելու նրա նպատակների մասին։
Վլադիմիր Վլադիմիրովիչ, բարի՛ գալուստ Երեւան։ Ասացե՛ք, խնդրում եմ, ինչու՞ որոշեցիք այսօր այստեղ լինել։
Ես այստեղ էի դեռ 40 տարի առաջ, երբ նշվում էր Ցեղասպանության 60-ամյակը, եւ շատ լավ հիշում եմ այն, ինչ կատարվում էր։ Ես այցելեցի Էջմիածին։ Այդ իրադարձությունը ինչ-որ կերպ ինձ հետ շատ մնաց։ Եվ երբ ինձ ասացին, որ ձեր նախագահը ուրախ կլինի ինձ հանդիպել, ես միանշանակ որոշեցի ընդունել այս հրավերը։ Ես ուզում եմ այդ օրն այստեղ լինել։ Բացի այդ, իմ հաղորդման համար ես հարցազրույց եմ ունենալու նախագահ Սարգսյանի հետ։ Այնպես որ օգտակարն ու հաճելին կհամատեղեմ։
Քանի՞ oրով եք եկել եւ ի՞նչ պլաններ ունեք։ Դուք կայցելե՞ք Ծիծեռնակաբերդ։
Կարդացեք նաև
Երեք օրով։ Ենթադրում եմ` այո։
Նյութի մանրամասները կարդացեք սկզբնաղբյուր կայքում