<Հայփոստը> այսօր՝ ապրիլի 23-ին, «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» միջազգային համաժողովի շրջանակներում, պաշտոնապես մարել և շրջանառության մեջ է դրել «Հայոց ցեղասպանության հարյուրամյա տարելից. Անատոլ Ֆրանս» թեմայով նամականիշը:
Անատոլ Ֆրանսին նվիրված նամականիշի մարման հանդիսավոր արարողությանը մասնակցել են Ֆրանսիայի Օ-դը-Սեն նահանգի խորհրդի նախագահ, Ֆրանսիայի խորհրդարանի պատգամավոր Պատրիկ Դևեջյանը, Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի նախագահ Ֆրանսուա Ռոշբլուան, ՀՀ Ազգային Ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը և «Հայփոստ» Թրասթ Մենեջմենթի գլխավոր տնօրեն Խուան Պաբլո Գեչիջյանը:
Անատոլ Ֆրանսը, (1890-1945 թթ.) լինելով հայտնի գրող, ակադեմիկոս, Նոբելյան մրցանակի դափնեկիր, Փարիզում հիմնադրել և հրատարակել է «Պրո Արմենիա» ամսագիրը: Նա հսկայական օժանդակություն և մարդասիրական օգնություն է ցուցաբերել Հայոց ցեղասպանությունը վերապրածներին:
Թողարկման ամսաթիվը՝ ապրիլի 23, 2015
Դիզայնը՝ Դավիթ Դովլաթյան, Վահագն Մկրտչյան
Տպարան՝ Lowe-Martin, France
Չափսերը՝ 40 x 30 մմ
Տպաքանակը՝ 50 000
ՀայՓոստ ՓԲԸ
ՀայՓոստ Թրասթ Մենեջմենթ ՓԲԸ