Լրահոս
Օրվա լրահոսը

Արամ Սուքիասյան. «Պետականություն ունենալու պարագայում չէր լինի ցեղասպանությունը»

Ապրիլ 23,2015 16:02

Այսօր՝ ապրիլի 23-ին, «24.04» նվագախմբի համերգի գլխավոր փորձի ժամանակ հանդիպեցինք Երեւանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանին, որը 100-ամյակի միջոցառումների ծրագրերի ղեկավարությունն է ստանձնել որպես ռեժիսոր:

Aravot.am-ը նրանից հետաքրքրվեց՝ վարչական աշխատանքը չի՞ խանգարում ստեղծագործականին: «Արդեն երկար ժամանակ է, որ վարչական աշխատանքը զուգորդում եմ ստեղծագործականի հետ, մեկը մյուսին իրականում սկսել է խանգարել, բայց որ պահին, որն առաջնահերթ եմ համարում, կոնկրետ փուլում ավելի շատ դրանով եմ զբաղվում»,-ասաց պարոն Սուքիասյանը:

Նա նաեւ հավելեց, որ «Վերածնունդ» խորագրով ապրիլի 24-ին կայանալիք համերգը զուգակցվելու է օրվա խորհրդին համահունչ տեսանյութերով. «Բավականին հետաքրքիր տեսանյութեր են՝ մեր վավերագրումից մինչեւ մեր օրերը: Տեսաշար է՝  100-ամյակ, վերածնունդ , մեր ձեռքբերումներն ու անկումները, նվաճումները, հաղթանակները, պետականությունը, մի բան, որի լինելու պարագայում, չէր լինի ցեղասպանությունը»:

Արամ Սուքիասյանի ձեւակերպմամբ, այսօր ու միշտ էլ լավագույն քարոզչամիջոցն աշխարհում մնում է մշակույթը:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930