Ամերիկահայ պատմաբան, ակադեմիկոս Ռիչարդ Հովհաննիսյանը մեծ առաջընթաց է համարում վատիկանյան պատարագի ժամանակ Հռոմի Ֆրանցիսկոս 1-ին Պապի ունեցած ելույթը։ Պապը ասել էր, որ 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը հայերի նկատմամբ է իրականացվել։
«Իմանում ենք նաեւ, որ Գերմանիան պատրաստ է ճանաչելու Հայոց ցեղասպանությունը։ Այս տարի ավելի մեծ տարածում գտավ ցեղասպանության ճանաչումը, քան երբեւիցե»,- «Ա1+»-ին ասաց Ռիչարդ Հովհաննիսյանը։
Մանրամասն՝ կարդացեք այստեղ