Լրահոս
Օրվա լրահոսը

ԵԽԽՎ-ում հրապարակվեց Հայոց ցեղասպանությունը դատապարտող հայտարարություն

Ապրիլ 23,2015 15:37

Քիչ առաջ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում հրապարակվեց Հայոց ցեղասպանությունը դատապարտող հայտարարությունը: Այն վերնագրված է «Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի» հիշատակում»: Փաստաթղթի հեղինակն է ֆրանսիացի պատվիրակ Ռենե Ռուքեն:

Նշենք, որ հայտարարության տակ ստորագրել են 171 պատգամավորներ 40 երկրից: Սա ընդամենը գրավոր հայտարարության տեքստ է, այն չի քվեարկվել: Այն նաև ԵԽԽՎ-ի միասնական տեսակետը չէ:

Հայտարարության մեջ ընդհանուր անդրադարձ է կատարվում ցեղասպանություններին, այդ թվում նաև Հայոց ցեղասպանությանը:

Նկատենք նաև, որ հայտարարության տեքստը մի պահ երևաց ԵԽԽՎ-ի պաշտոնական կայքում, այնուհետև անհետացավ:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930