Ուրբաթ օրը՝ ապրիլի 24-ին, Apple ընկերությունը ընտրել է իր ժամացույցը ցուցադրության հանելու համար: Այդ օրը նաեւ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի օրն է:
«The Daily Beast»-ը գրել է, որ Apple ընկերության նախկին ղեկավար Սթիվ Ջոբսի խորթ ծնողները 100 տարի առաջ փախել են Հայոց ցեղասպանությունից: Իսկ այսօր Ջոբսի մահից հետո, ընկերությունը թողարկում է վերջին ժամանակների ամենասպասված սարքը:
Այս հանգամանքը անհանգստություն է առաջացրել Հայկական սփյուռքի ներկայացուցիչների մոտ: Նրանք կարծում են, որ սարքի թողարկումը մարդկանց կշեղի Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի ոգեկոչման արարողությունից: Apple-ից այս մտահոգության առնչությամբ հրաժարվել են մեկնաբանություններ տալ:
«Նա իր մեջ հայի արյուն չուներ, բայց մեծ կապվածություն ու մերձավորություն ուներ մոր հետ»,- ասում է ԱՄՆ-ի Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի հանձնաժողովի մամուլի քարտուղար Ֆիլ Վալոտսկին:
Կարդացեք նաև
Նա նշել է, որ իրենք չեն կարծում, որ Apple-ը դա դիտմամբ է արել. «Եթե Սթիվն այժմ կենդանի լիներ կամ Apple-ի ուշադրությունը այս հանգամանքի շուրջ ավելի շուտ հրավիրեին, ես վստահ եմ, որ նրանք ապրիլի 24-ին չէին անի ցուցադրությունը»:
Բայց նա Apple-ին չի մեղադրում ամսաթվի համընկնելու համար: Այդ օրը ամերիկացիների համար նույն նշանակությունը չունի, ինչ մնացած տարելիցները եւ այդ պատճառով բողոք չի եղել:
Պատրաստեց Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆԸ