Լրահոս
Օրվա լրահոսը

Ջիվան Գասպարյան. «Պետք չի լաց լինենք, չնայած լաց լինել էլ գիտենք»

Ապրիլ 23,2015 14:16

ՀՀ ժողովրդական արտիստ Ջիվան Գասպարյանն իբրեւ մենակատար հանդես է գալու «24/04» նվագախմբի «Վերածնունդ» խորագրով համերգին, որը կայանալու է ապրիլի 24-ին՝ Հանրապետության հրապարակում:

Վարպետն ասում է, որ արվեստը ամենահրաշալի եւ համոզիչ բանն է, որ կարող է մարդկանց վրա ազդել. «Շատ տեղերում եմ նվագել, օրինակ` Ստամբուլում մի տեսնեիք, թե թուրքերն ինչպես էին լսում երաժշտությունը: Մի քանի համերգից հետո , երբ եկա Երեւան, Ցեղասպանության թանգարանի այն ժամանակվա տնօրեն Լավրենտի Բարսեղյանն ասաց՝ գիտե՞ս քո համերգից հետո քանի թուրք է եկել Ծիծեռնակաբերդ»:

Jivan Gasparyan-1Ջիվան Գասպարյանը որոշել է օրվա խորհրդին համահունչ գործեր կատարել. «Գուցե «Կանչի կռունկը» նվագեմ մի փոքր իմպրովիզացիայով կամ «Քելե լաոն»: Ամեն բան չես կարող նվագել, պետք է այնպիսի բան նվագես, որ օրվա խորհրդի հետ սազի, բայց պետք էլ չի լաց լինենք, չնայած լաց լինել էլ գիտենք»:

Վարպետն ասում է, որ քաղաքականությամբ չի զբաղվում, բայց գիտի, որ բարձրակարգ արվեստով հաճախ կարելի է ավելիին հասնել. «Արվեստը հրաշալի բան է, մարդու հոգու հետ է խոսում»:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930