«24/04» նվագախմբի՝ ապրիլի 24-ին Հանրապետության հրապարակում կայանալիք համերգի մի բաժինը, ի թիվս այլ հանրահայտ դիրիժորների, կղեկավարի մեծանուն Հովհաննես Չեքիջյանը: Նա անչափ տպավորված է համերգի մասշտաբներով, ասում է չլսված բան է՝ 123 երաժիշտներից է բաղկացած «24/04» նվագախումբը: «Ուղղակի ֆանտաստիկ գործ է արված, խոշոր կազմակերպչական աշխատանք էր պահանջվում, ինչը հաջողվել է, աշխարհի 43 երկրներից հավաքվել են լավագույն երաժիշտները եւ մեր խնդիրը իրենց հետ միասին առաջ նայելն է: Սա իսկապես երեւույթ է, ես շնորհավորում եմ Երիտասարդական նվագախմբի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանին, որ հղացավ այս գաղափարը»,-նշեց մաեստրոն:
Հավելենք, որ համերգն ունի չորս թեմա՝ հիշողություն, երախտագիտություն, միջազգային ճանաչում եւ վերածնունդ, նվագախումբն էլ կատարելու է վերջին 100 տարիների հայ կոմպոզիտորների ստեղծագործությունները: Համերգն ուղեկցվելու է տեսապատկերներով՝ Արեւմտյան Հայաստանի բնակավայրեր, մշակութային կոթողներ, Եղեռնի մասին դրվագներ:
Մանրամասները՝ տեսանյութում:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ