Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն հայտարարել է, որ բոլորը պետք է դասեր քաղեն անցյալից եւ ոչ թե փորձեն վրեժ լուծել եւ զինված ընդհարումներ կազմակերպեն:
«Daily Sabah»-ի փոխանցմամբ՝ Ավստրալիայի իր գործընկերոջ հետ հանդիպման ընթացքում երկու վարչապետերը քննարկել են Հայոց ցեղասպանության, Գալիպոլիի ճակատամարտի, «Իսլամական պետություն» խմբավորման դեմ պայքարի եւ երկու երկրների միջեւ հարաբերությունների հարցեր:
«Պետք է Թուրքիայի եւ Հայաստանի հակամարտությունից դուրս ընկերություն ստեղծել երկու երկրների միջեւ»,- ասել է նա եւ ընդգծել, որ Թուրքիան կողմ է Հայաստանի հետ հաշտեցմանը:
Պատրաստեց Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆԸ