Լրահոս
Գոռոզություն
Օրվա լրահոսը

«New York Times»-ը հրաժարվել է 1915 թվականի վերաբերյալ թուրքերի հայտարարությունը հրապարակել. Dailysabah

Ապրիլ 23,2015 13:28

Ամերիկյան «New York Times» թերթը հրաժարվել է 1915 թվականի իրադարձությունների մասին Թուրք-ամերիկյան ղեկավար հանձնաժողովի գրած հաշտեցման եւ խաղաղության հայտարարությունը հրապարակել, քանի որ դրանում Հայոց ցեղասպանությունը չի ճանաչվում: Ըստ «Daily Sabah»-ի՝ այս մասին պարզ է դարձել թերթի գովազդի բաժնի եւ Թուրք-ամերիկյան ղեկավար հանձնաժողովի նամակագրություններից:

Փոխարենը երեկ այդ հայտարարությունը հրապարակվել է «Washington Post»-ում: Այն ներկայացնում է բաց նամակ ուղղված ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային ու Կոնգրեսի անդամներին եւ իրազեկում է, որ Թուրք-ամերիկյան հանրությունը ապրիլի 24-ին Սպիտակ տան դիմացից երթով կանցնի Վաշինգտոնի կենտրոնով եւ կանգ կառնի Թուրքիայի դեսպանատան առջեւ. «Մեր ամենաանկեղծ հույսն այն է, որ հայերը կմիանան մեզ քայլերթի ընթացքում»:

Իսկ «New York Times»-ի խմբագրությունը Թուրք-ամերիկյան ղեկավար հանձնաժողովից պահանջել է, որպեսզի նամակի 5 պարբերություններից 3-ը հանեն: Այդ պարբերությունները 1915 թվականի իրադարձությունները պատկերում էին որպես քաղաքացիական ողբերգություն, որը միլիոնավոր օսմանյան քաղաքացիների կյանքեր խլեց, այդ թվում՝ հայերի, թուրքերի եւ արաբների: «Իմ իրավաբանական թիմը հանել է առաջին 3 պարբերությունները, որոնք ընդունելի չեն»,- ասել է «New York Times»-ի գովազդի բաժնի ղեկավար Մայքլ Հայդենը:

Թերթի անձնակազմը համաձայն չէ «Միավորեք եւ ոչ թե բաժանեք» մեզ կարգախոսը եւ 5-րդ պարբերությունը հրապարակել, որում, մասնավորապես նշված է. «100 տարի առաջ ոչ հայերի, ոչ էլ թուրքերի սկսած դաժան պատերազմը խլեց օսմանյան հայերի, օսմանյան թուրքերի եւ շատ ուրիշ խմբերի կյանքեր»:

«New York Times»-ից պահանջել են փոխել նամակը, որպեսզի հրապարակեն այն: Ղեկավար հանձնաժողովը պարզաբանումներ է խնդրել այս առնչությամբ, որոնց Հայդենը պատասխանել է, որ իրենց որդեգրած քաղաքականության համաձայն, իրենք չեն ընդունում հայտարարություններ, որոնք հերքում են որպես փաստ ընդունված պատմական իրադարձությունները, այդ թվում՝ Հայոց ցեղասպանությունը, Հոլոքոստը եւ Առեւտրի համաշխարհային կենտրոնի պայթեցումը:

Պատրաստեց Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930