Լրահոս
Օրվա լրահոսը

ԵԽԽՎ-ում ստեղծվել է նաեւ ԼՂ հակամարտության կարգավորմամբ զբաղվող ենթահանձնաժողով

Ապրիլ 23,2015 12:52

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) Մոնիտորինգի հանձնաժողովն այսօր որոշում է կայացրել ստեղծել սառեցված հակամարտությունների կարգավորմամբ զբաղվող ենթահանձնաժողով: Այն ստեղծվելու է Մոնիտորինգի հանձնաժողովի կազմում:

Ենթահանձնաժողովը զբաղվելու է սառեցված հակամարտությունների կարգավորմամբ՝ այսինքն՝ Եվրոպայի տարածքում գոյություն ունեցող այն հակամարտություններով, որոնցում չկան ռազմական ակտիվ գործողություններ, ստորագրված է զինադադարի մասին պայմանագիր:

Վեհաժողովի ձևակերպմամբ՝ հանձնաժողովի աշխատանքները ոչ թե միտված են լինելու հակամարտությունների լրիվ կարգավորմանը, այլ նպատակ են ունենալու դիվանագիտական աջակցություն ցուցաբերել, որպեսզի գործող կարգավորման մեխանիզմներն արդյունավետ գործեն:

Վեհաժողովը որոշմամբ՝ ենթահանձնաժողովը ստեղծվել է Ղարաբաղյան հակամարտության, Հարավային Օսեթիայի և Աբխազիայի, Հյուսիսային Կիպրոսի, Մերձդնեստրի և Ղրիմի հակամարտությունների կարգավորման առնչությամբ:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930