Միացյալ Նահանգների ազդեցիկ սենատորներ ու կոնգրեսականներ, հասարակական գործիչներ հավաքվել էին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հարգելու նպատակով: Հիշատակի երեկոն տեղի ունեցավ ամերիկյան Կոնգրեսի շենքում՝ Կապիտոլիումում:
Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի համանախագահ Ֆրենք Փալոնը, որն այս միջոցառման կեսից Հայաստան մեկնեց՝ ամերիկյան պատվիրակության կազմում մասնակցելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջոցառումներին, հիշեցրեց, որ անցյալում Միացյալ Նահանգների պատմության մեջ պահեր են եղել, երբ Հայոց ցեղասպանությունը ճանաչել են ինչպես Ամերիկայի նախագահը, այնպես էլ՝ Կոնգրեսը: «Այս հարցի ճանաչումն անչափ կարևոր է ոչ միայն մեր երկրի, այլև՝ Թուրքիային միանշանակ ուղերձ հասցնելու համար», – ընդգծեց կոնգրեսականը:
Կոնգրեսական Ռոբերտ Դոլդն ընդգծեց, որ որպես մարդկության դեմ ծանրագույն հանցագործություն՝ Հայոց ցեղասպանությունն իր բացասական հետքն է թողել ամբողջ մարդկության պատմության վրա:
Սենատոր Ջեք Ռիդը կարևորեց հայ ժողովրդի ներդրումը Միացյալ Նահանգների և համաշխարհային գիտության և մշակույթի մեջ:
Կարդացեք նաև
Արման Թարջիմանյան
Նյութի մանրամասները կարդացեք «Ամերիկայի Ձայն»-ի կայքում