Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Աբովյան փողոցում «դիակ» շենք են կառուցում

Ապրիլ 23,2015 17:00

Երեւանում հին ճարտարապետական գեղեցիկ շենքերը քանդելով, տեղում նորակառույց կառուցելով՝ ճարտարապետական շենքերի ճակատային մասը նորից հավաքելով, երեւանցիների կարծիքով՝ հնությունը պահպանել չէ:

«Իմ մասնագիտական կարծիքով՝ սա երկերեսանիություն է, որ իբր թե ինչ-որ բան ենք պահպանում, բայց այդ պահպանածը որեւէ արժեք այլեւս չունի»,- մեզ հետ զրույցում ասում է ճարտարապետ Սաշուր Քալաշյանը: Նրա նշած՝ երկերեսանիության մի օրինակ է Աբովյան 3 հասցեում կառուցվող՝ լուսանկարում պատկերված շենքը, որի առաջամասում հին ճարտարապետական շենքի «ֆասադը» նորից հավաքվել է, բայց այն ստվերվում է շենքի ընդհանուր տեսքից:

«Ընդամենը մի հատ նկարչություն, դիզայն է դառնում շենքի ճակատի վրա: Կարծես թե սպանված աղավնիներ լինեն, այդ շենքերը մեռած են, ուղղակի որպես դիակ պահում են»,- ասում է ճարտարապետը:

Մի քանի զբոսաշրջիկներ էլ մեզ ասացին, որ այդ շենքից հնության «հոտ» չեն առնում:

Լուսանկարը՝
ՆԵԼԼԻ ԲԱԲԱՅԱՆԻ

«Առավոտ» օրաթերթ
22.03.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930