Լրահոս
Օրվա լրահոսը

Այսպիսի օրերին բանակը միշտ բերվում է որոշակի պատրաստվածության մակարդակի. «168 ժամ»

Ապրիլ 23,2015 11:36

ՀՀ ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը տեղեկացրեց, որ այս օրերին որոշ ուղղություններով նպատակային գործողություններ են իրականացվել, ծառայությունն ավելի ուժեղացված ռեժիմով է ընթանում։

«Ուսումնասիրություններ են եղել, արդյունքում՝ որոշ ուղղություններով աշխատանքներ տարվել են։ Այս պահին հստակ գնահատական տալ չեմ կարող՝ ինչպիսին կլինի իրավիճակը, սակայն, ամեն դեպքում, պետք է պատրաստ լինել բոլոր իրավիճակներին»,- նշեց նա։

Ռազմական փորձագետ Գագիկ Կարապետյանը կարծում է, որ Ադրբեջանը կփորձի Թուրքիայի թելադրանքով և իր նախաձեռնությամբ բոլոր հնարավոր ձևերով խանգարել, «սև գիծ քաշել 24-ի վրայով». «Նախորդ փորձը հաշվի առնելով՝ այս տարի հակառակորդի ակտիվությունը բացառված չէ։ Միջազգային հանրության բարձր մակարդակով ներկայացվածությունը Հայաստանում չի սահմանափակի թշնամուն։ Նրանք ցույց կտան, որ չեն հարգում միջազգային օրենքներ, այնպես որ, զսպվածություն սպասել պետք չէ»։

Գ. Կարապետյանը նշեց, որ լարվածությունը մեծ կլինի հատկապես ԼՂՀ սահմանամերձ հատվածներում և Հայաստանի հյուսիսային ուղղությամբ. «Այսպիսի օրերին բանակը միշտ բերվում է որոշակի պատրաստվածության մակարդակի, բոլոր միջոցառումները ձեռնարկված են: Կարծում եմ և համոզված եմ, որ զոհեր չենք ունենա, մեր զորքերն արդեն փորձ ունեն նման իրավիճակներում գործելու, վերջին դիվերսիայի ժամանակ ցույց տվեցին, որ պատրաստ են դիմագրավել թշնամուն»։

Գայանե ԱՍՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 ժամ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930