Լրահոս
Օրվա լրահոսը

Միքայել Մելքումյան. «Մենք դուրս կգանք, ի վերջո, մեր ձեռքերը կապված չեն». «Ժողովուրդ»

Ապրիլ 23,2015 11:18

«Ժողովուրդ»-ը զրուցել է ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանի հետ՝ պարզելու համար, թե ինչ ակնկալիքներ ունեն կոռուպցիայի դեմ պայքարի խորհուրդից ու արդյոք կիսում են Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար Թրայան Հրիսթեայի տեսակետը, որ Հայաստանն առաջընթաց չի արձանագրել միայն կոռուպցիայի դեմ պայքարի հարցում։

 – Պարոն Մելքումյան, Ձեր խմբակցությունը միակն է, որ համաձայնել է ՀՀ Կառավարության կողմից ստեղծվելիք կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդում անդամ ունենալ։ Դուք ի՞նչ ակնկալիքներ ունեք, կարծում եք՝ Կառավարությունը կկարողանա՞ այդ խորհուրդի միջոցով որեւէ արդյունք արձանագրել կոռուպցիայի դեմ պայքարում։

– Մենք բազմիցս ասել ենք, որ մենք այդ կառույցի հետ կապված ունենք մեր մոտեցումները, մենք գնալու ենք ու այդ խորհրդում դրանք շարադրենք, ներկայացնենք այն, ինչ մեր դիրքորոշումն է լինելու այդ հարցում։ Եթե կընդունեն, ուրեմն կընդունեն, եթե չեն ընդունի, ապա դժվար չէ դուրս գալը այդ խորհրդից։

Մենք ունենք մեր մոտեցումները, թե ինչպես ենք պատկերացնում ե՛ւ դրա դեմ պայքարը, ե՛ւ համակարգային մոտեցումները ու մենք մեր մոտեցումները կասենք։ Դրանք քննարկվել են կուսակցությունում՝ սկսած ոլորտայինից մինչեւ ֆունկցիոնալ, այսինքն՝ ոչ թե պետք է հայտարարենք, թե այսինչ ոլորտում այսպես է, ու պետք է հետեփց գնանք, այլ համակարգային լինի այդ ամենը։ Ես այսպես եմ կարծում՝ ասենք թե իշխանությունը չի ցանկանում պայքարել կոռուպցիայի դեմ, այդ դեպքում նման խորհուրդ ստեղծում է, որ ի՞նչ անի։ Եթե դա կյանքի չկոչվի, դա իրեն է, չէ՞, մինուսներ գալու։ Ես չեմ ասում, որ մեկը ճիշտ է, մյուսը սխալ է, որեւէ մեկի տեսակետը ես չեմ կիսում կամ անտեսում, բայց պետք է փորձել։ Եթե ի վերուստ այդպես լիներ, ուրեմն այդ դեպքում մենք ինչո՞ւ էինք ՀՀ-ում օրենքներ ընդունում։ Եթե, ասենք, օրենք է բերվում խորհրդարանում, ապա ընդդիմությունը եւ մյուսները վատ են արտահայտվում այդ օրենքի մասին, ուրեմն ինչո՞ւ ենք մենք այդ օրենքը ընդունում, նույն բանն է ստացվում։

– Բայց մյուս ուժերը չեն հավատում կոռուպցիայի դեմ պայքարելու ՀՀ Կառավարության ցանկությանը…

– Ախր սա հո էն մուլտիպլիկացիան չի… որ բոլորն իրար հետեւից գնում, ընկնում են հողը, հիմա մենք մեր տեսակետն ունենք, կգնանք ու մեր հարցադրումները կանենք։ Ուրեմն սկսած այդ խորհրդում որոշում ընդունելու մեխանիզմից, վերջացրած ժամանակացույցով, թե ինչքան ժամանակահատվածում, որ միջոցառումը կանեն, եթե չլինի մեր դիրքորոշումներին համահունչ, մենք դուրս կգանք, ի վերջո, մեր ձեռքերը կապված չեն։

Սոնա ԳՐԻԳՈՐՅԱՆ

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ»  թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930