Լրահոս
Օրվա լրահոսը

Անմար կրակի մոտ երեկվա դրությամբ հազարավոր ծաղիկներ էին խոնարհած. «Հայկական ժամանակ»

Ապրիլ 23,2015 11:08

Ապրիլի 24-ից դեռ օրեր առաջ՝ բազմաթիվ պետական ու ոչ պետական կազմակերպությունների տարբեր կոլեկտիվներ ու ներկայացուցիչներ սկսել են այցելել Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ իրենց հարգանքի տուրքը մատուցելու Մեծ եղեռնի զոհերի հիշատակին։

Անմար կրակի մոտ արդեն իսկ երեկվա դրությամբ հազարավոր ծաղիկներ էին խոնարհած, հուշահամալիրում կային տասնյակ ծաղկեպսակներ, իսկ այցելուների հոսքը չէր դադարում։

Դպրոցների ամբողջ դասարաններ, բուհերի կուրսեր, ընտանիքներ՝ երեխաների հետ ու նույնիսկ առանձին մարդիկ, ծաղիկները ձեռքին հաղթահարում էին Ծիծեռնակաբերդի բարձունքը։ Ծաղկավաճառները նույնպես արդեն մի քանի օր է, ինչ աշխատում են՝ տեղ զբաղեցնելով Մարզահամերգային համալիրի մոտակա գետնանցումում։ Նրանց, ի դեպ, տարածքում հերթապահող ոստիկանները զգուշացրել են, որ ամսի 24-ին մերձակայքում վաճառք իրականացնել չի թույլատրվելու։

«ՀԺ»-ի այցելության ընթացքում Ցեղասպանության զոհերի հուշահամալիրն այնքան բազմամարդ էր, որ նրանց մեջ առաջին հայացքից չէին նկատվում «Պատվո պահակ» հերթապահություն իրականացնող դպրոցականները։ Նահատակված նախնիներին ոգեկոչելու եկածներից շատերը մտավախություն հայտնեցին, որ ապրիլի 24-ին հուշահամալիր այցելելը բարդ կլինի, որովհետեւ, ըստ նրանց, նախ օրվա մի մասը քաղաքացիների մուտքն արգելված է լինելու, իսկ հետո՝ արդեն մարդկանց մեծ կուտակումներ են կանխատեսվում։

Աննա ԶԱԽԱՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930