Լրահոս
Օրվա լրահոսը

Տեսագրությունում երեւում է այն մեքենայի պետհամարանիշը, որով առեւանգել են Արտակ Խաչատրյանին. «Հայկական ժամանակ»

Ապրիլ 23,2015 10:58

«Կասեցում» նախաձեռնության անդամ, ԲՀԿ-ական Արտակ Խաչատրյանին առեւանգելու եւ ծեծի ենթարկելու դեպքից անցել է երկու ամիս, սակայն հարուցված քրեական գործի շրջանակներում ձերբակալվածներ դեռ չկան։

Փետրվարի 7-ին տեղի ունեցածի հետեւանքով Խաչատրյանը բազմաթիվ սալջարդեր եւ կոտրվածքներ էր ստացել։ Կազդուրվելուց հետո նա հանդես էր եկել մամուլի ասուլիսով, որի ժամանակ հայտարարել էր, որ հույս ունի՝ իրավապահ մարմիններն անաչառ եւ օբյեկտիվ քննություն կանցկացնեն եւ մեղավորները կկրեն իրենց հասանելիք պատիժը։ Ստորեւ ներկայացնում ենք Արտակ Խաչատրյանի հետ հարցազրույցը։

 – Դուք հայտարարել էիք, որ բա֊վականաչափ փաստեր կան, որոնք կօգնեն գործի բացահայտմանը: Ի՞նչ փաստերի մասին է խոսքը։

– Քննչական մարմինը չգիտեմ ինչ գործողություններ է անում, կամ անում է, թե ոչ, բայց որ փաստեր կան՝ դա միանշանակ։ Կա մասնավոր տեսագրություն, եւ այդ նյութերը հանձնվել են քննչական մարմիններին։ Քննչական մարմինների իրավասության տակ կան տեսագրություններ, բայց չգիտես ինչու՝ դա չի բացահայտվում եւ չի խոսվում դրա մասին։

– Ձեր կողմից նախաքննական մարմնին տրամադրված տեսագրությունում երեւո՞ւմ է այն մեքենայի պետհամարանիշը, որով առեւանգել են ձեզ։

– Այո՛, ֆիքսվել է: Անզեն աչքով կարելի է հանգիստ նայել տեսագրությունը, շատ պարզ, հստակ, մաքուր տեսագրություն է, որը չգիտես ինչու ոչ մի կերպ չի կարողանում օգնել դեպքի բացահայտմանը։

– Իսկ ձեզ հայտնի՞ է, թե ում է պատկանում այդ մեքենան։

– Ըստ իրավապահ մարմինների հայտարարության, տվյալ պետհամարանիշները գրանցված չեն։ Այսինքն՝ ապօրինի, գոյություն չունեցող համարներ են։ Մենք երեւի թե ապրում ենք այն իրականության մեջ, որ մարդիկ կարող են հանգիստ երթեւեկել ապօրինի պետհամարանիշներով, օրը ցերեկով դուրս գան մեքենայից, մարդ առեւանգեն, եւ այդ ամեն ինչը չհետաքրքրի իշխանություններին, մի քիչ անհեթեթ եմ համարում:

Տաթեւ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930