Երբ անմոռուկը դարձավ Հայոց ցեղասպանության 100-ամյակի սիմվոլը, շատերը քարկոծեցին այն՝ պիտակելով անէության խորհրդանիշ։ Եվ ո՞վ կմտածեր, որ ամիսներ հետո անմոռուկն այնքան պոպուլյար կլիներ, որին նույնիսկ երգ կձոնվեր։ Ներկայացնում ենք այս օրերին «լույս տեսած» ամենա- ամենա նոր տեսահոլովակները՝ նվիրված Հայոց ցեղասպանության 100-ամյակին։
Երաժշտության եւ բառերի հեղինակը՝ ոմն Զառա Սարիբեկյան. «Իմ ձեռքերում փոքրիկ ծաղիկ ես՝ նուրբ թերթերով զարդարված։ Չէ, ծաղիկ չես, իմ քույրիկն ես գաղթի ճամփից ետ չեկած։ Մենք բոլորս անմոռուկ ենք, անմոռուկ միլիոն ու կես»։
Այս երգի տեքստը կարճ ժամանակահատվածում այնպիսի «սեր վայելեց» Ֆեյսբուքում, որ ֆլեշ-մոբ սկսվեց. «Մենք բոլորս անմոռուկ ենք» արտահայտությունը մարդկանց էջերի գլխավոր նկարն էր։
Դե ինչ, պետք է խոստովանել, որ 100-ամյակը ոմանց դարձնում է չափազանց «կրեատիվ»։
Կարդացեք նաև
Նույնիսկ շոու-բիզնեսի աստղերն են հասկացել, որ «պարտավոր են» գոնե մի ստեղծագործություն ունենալ իրենց երգացանկում՝ նվիրված Ցեղասպանության զոհերի հիշատակին։
Սիրան ՀՈՒՆԱՆՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում
Լուսանկարը՝ Օֆելի Մինասյանի ֆեյսբուքյան էջից
կրեատիվ = ՍՏԵՂԾԱԳՈՐԾ
սիմվոլ = ԽՈՐՀՐԴԱՆԻՇ
պոպուլյար = ՀԱՆՐԱՃԱՆԱՉ