«Մենք դուրս ենք գալու՝ այլեւս տուն չվերադառնալու պայմանով, տուն կվերադառնանք այն ժամանակ, երթ ռեժիմը կհեռանա։ Հուսով եմ, որ դա շատ երկար ժամանակ չի տեւի»,- մամուլի ասուլիսներից մեկի ժամանակ հայտարարել էր «100-ամյակն առանց ռեժիմի» շարժման առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանը՝ կոչ անելով հավաքին մասնակցող քաղաքացիներին իրենց հետ վերցնել ուսապարկ, 3 օրվա սնունդ։
Հիմնադիր խորհրդարանի անդամները պնդում են, որ իրենց ծրագրերի մեջ որեւէ փոփոխություն չի գրանցվել, ինչպես ամիսներ առաջ իրենց առաջնորդն է ասել, այդպես էլ լինելու է։
Քաղաքապետարանը ՀԽ անդամներին թույլատրել է ապրիլի 24-ին հավաք անցկացնել «Էրեբունի» թանգարանին հարող տարածքում, երեկոյան ժամը 18:00–22:00–ն։ «Մենք մտադրություն ունենք շուրջօրյա հավաք անել եւ գիշերել այնտեղ, չնայած որ ժամային սահմանափակում է եղել»,- ասաց ՀԽ անդամ Կարո Եղնուկյանը։
Նրա խոսքով, իրենք ամեն ինչ անելու են, որ 3 օրվա ընթացքում երկրում իշխող ռեժիմը հեռացնեն։
Կարդացեք նաև
Թանգարանի տարածքում գիշերելու համար վրաններ չեն դնելու՝ այդպիսի ծրագիր չունեն. «Ըստ երեւույթին, 3 օրը մեզ լիովին պետք է բավականացնի մեր գործն անելու համար։ 3 օրից հետո կորոշենք մեր հետագա անելիքները»:
Աննա ՄԱԹԵՎՈՍՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում
Հա, դե երեք օրը մի տեսակ շատ էլ ա… իրանք էդ «զապասով» են ասել )))))))))