Լրահոս
Օրվա լրահոսը

Ինքներս մեզ գնահատենք

Ապրիլ 23,2015 10:00

Անկախ նրանից, թե այսօր եւ վաղը ո՛ր երկրի ղեկավարությունը կամ խորհրդարանը ի՛նչ է հայտարարելու, արդեն պարզ է, որ այն նպատակները, որոնք Հայաստան պետությունը, հայկական կազմակերպությունները եւ ընդհանրապես աշխարհի հայերը դրել էին Ցեղասպանության 100-ամյակի հետ կապված, իրագործված են՝ համամարդկային, քաղաքակրթական արժեքներին նվիրված բոլոր ուժերը աշխարհում իրենց աջակցությունը հայտնեցին մեր երկրին եւ մեր ժողովրդին: Ավելին՝ հայտարարեցին, որ մենք՝ հայերս, այդ քաղաքակրթությունը ստեղծող ազգերից մեկն ենք, մեր ուրույն եւ ազդեցիկ մշակույթով:
Ինչպես օգտագործել մեզ տրված այդ առավելությունը՝ սա է խնդիրը: Արդյոք միայն փոխհատուցում, հողեր պահանջելո՞վ: Ինձ թվում է՝ դրա վրա մեր ողջ ներուժը ծախսելը խելամիտ չի լինի: 100-ամյակը գուցե նաեւ առիթ լինի, որ մենք ինքներս մեզ հասկանանք ու գնահատենք ու դրա հիման վրա փոխենք մեր կյանքը Հայաստանում:

Այսօրվա վիճակով եթե ոչ միայն Արեւմտյան Հայաստանը, այլեւ ամբողջ երկրագունդը նվիրեն հայերին, միեւնույն է՝ եթե մենք չենք կարող մեր կյանքը կազմակերպել հայրենիքում, այդ «հողերն» ունենալը ոչ մի իմաստ չի ունենա: Եվ ասելով՝ «մենք», ես տվյալ դեպքում նկատի ունեմ բոլոր մարդկանց, ովքեր իրենց հայ են համարում: Հողը պետք է ոչ միայն «պահանջել», այլեւ իմաստավորել, շենացնել, մշակել: Կարգախոսի մակարդակով մենք հասկանում ենք, որ առանց տնտեսապես ու քաղաքականապես ուժեղ Հայաստանի՝ ոչ մի փոխհատուցում եւ ոչ մի պահանջատիրություն հնարավոր չէ:
Բայց պրակտիկ կյանքում մենք համախմբվում ենք միայն ապրիլի 24-ի հետ կապված, միայն այդ օրն ենք մենք մեզ զգում «մի թիմի խաղացողներ»: Իսկ մնացած օրերին մենք՝ հայաստանցիներս, իրար անհարկի բզբզում ենք, իսկ դրսում ապրող հայերի վերաբերմունքը Հայաստանի նկատմամբ (այն երկրի, որի զարգացումը, կրկնեմ, բոլորի համոզմամբ՝ մեր հաջողությունների գլխավոր գրավականն է) չափից դուրս վերացական է եւ կասեի նույնիսկ՝ վիրտուալ: Արդյունքում ստացվում է, որ ունենալով հսկայական ներուժ՝ այն «հողը», որը մենք ունենք, թողնում ենք անմշակ:

…Եվ պետք է «ապրիլի 24-ի առիթ», որ հեղինակավոր օտարազգիներից մենք լսենք, որ լավ ազգ ենք: Մենք, հավանաբար, ինքներս մեզ այնքան էլ լավը չենք համարում:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (8)

Պատասխանել

  1. Արթուր Ղազարեան says:

    մարդիկ, ՈՐՈՆՔ
    – – –
    պրակտիկ = ԳՈՐԾՆԱԿԱՆ
    յուն. πράξη (պրա՛քսի) «գործ» բառից:

    Փորձէք սա թարգմանել՝ Πράξεις των Αποστόλων (պրա՛քսիս տօն ապօստօ՛լօն) 🙂

  2. Արսեն Գ. says:

    Գործք Առաքելոց

  3. Delea Organizacion says:

    Արամ,Արամ, ամեն ինչ կարամ…
    Միշտ էլ կոկորդ ես կրծում քո գիտելիքներով,իսկ ինչ պատհեց քեզ որ չես հասկանում որտեղ էս ապրում:2 մետր հող չեն կարողանում տեր կանգնեն որ գյուղացին մշակի,5 միլիարդ պատքի մեջ 150 միլիոն փոխանակ օգտագործեն տնտեության զարգացման մեջ, դրա փոխարեն ճանապարհ են վերանորոգում,հիմա էլ Արեւմտյան Հայաստանի հողեր:
    Հիմար գլխից, միշտ էլ ոտքերը տուժվել է Արամ ջան:
    Հիմա ել գույնավոր երազներ էք տեսնում,հայկական հողեր,ամերիկական դոլարներ:
    Իշխանությունները Հայաստանի գերեզմանոցը փորեցին, տնտեսությունն էլ վերջնականապես քայքայվեց ու դժվար թե վերականգնվի:
    Անհրաժշտ է անհապաղ իշխանափոխություն, այս վիճակից դուրս գալու համար:
    -Ով է մեղավոր ՀՀ 5 միլիարդի պարտքի համար:
    Ռ.Քոչարյնը անկեղծորեն ասում է, որ եթե ինքը մեկ միլիարդ պարտքը դարձրել է 700 միլիոն և տվեց իր հաջորդին, իսկ հաջորդը այն դարձրել է համարյա 5 միլիարդ:Պատկերացնում էք թե ինչպես կարելի է նորից մտնել այդպիսի ծանր բեռան տակ և նորից այս անգամ ահռելի մեծ ծավալների հասցրած պարտքը փոքրացնել:
    Մենք չնայած Ռուսաստանի ռազմական բազա ունենք, բայց Հայաստանն ԱՄՆ-ից ավելի շատ է կախված:ՀՊԿ-ը հայտարարում է,5 միլիարդի պարտք ունեցող ու տնտեսություն չունեցող երկրի համար այս կախվածությունը ստրկական է, և Հայաստանը Ամերիկայի ամենաթույլ վասալներից մեկն է:
    Շախմատի մեջ միշտ էլ ձիու քայլը եղել է հակառակորդի համար վտանգավոր:
    Թուրքիան ապրելով Հայերի հետ,նա այսաքան տարի ոչ թե Հայի նման լացել է նույն երգը, այլ կարողացել է ռուսին փաստաթղթերով ապացուցել այն ինչ որ եղել է իրականում 1914-1920 թթ.:Երբ որ նա բացեց իր արխիվները դուրս կգա հակառակը որ հայն է կոտորել թուրքին, իսկ ռուսն ել դա կհաստատի:
    Հենց այդպես էլ վարվեցին նրանց դաշնակցական պապերը, երբ օգնեցին թուրքերին` իշխանության գալու: Կարծում էին, թե թշնամի Համիդին կարելի է հաղթել բարեկամ Երիտթուրքով,դավաճանելով ԱՆԴՐԱՆԻԿԻՆ:Այդպես են գործել դարեր շարունակ` մտածելով, թե պարսիկներին կարելի է հաղթել թուրքով, թուրքին` ռուսով և այդպես շարունակ: Ու քանի որ այդ քայլերը կառուցել են կույր հավատի, այլ ոչ թե սառը մտքի վրա,տակնքների բանակով, մշտապես տուժվել է ժողովուրդը այդ դյուրահավատության պատճառով:Իսկ ինչ է նրանց համար ժողովուրդը:Նույնիսկ Գարեգին Չուգասզյանի արժեքը չհասկացան տակնքները, կեղծ,գոյություն չունեցող ստերով նա փակված է:Գարեգին Չուգասզյանի ամեն մի րոպեն դա ագզի ապագան է:
    Մեր ժողովուդը մի լավ խոսք ունի,առուն չթռած,հոպ մի ասա:Հայի ձախորդ օրերը դեռ նոր է գալու թուրքի կողմից, եթե այսպես քնած մնա հայ ազգը:

    • Delea Organizacion says:

      Ահա այն մտավախությունը որ ունեցել է մինչեվ հիմա ՀԱՅԿԱԿԱՆ
      ՊԵՏՈԻԹՅՈԻՆՆԵՐԻ ԿՈԻՍԱԿՑՈԻԹՅՈԻՆԸ «ՀՊԿ»:Ներկայացնոմ եմ Պուտինի հայտարարությանը 23 Ապրիլի 2015, 18:13
      Պուտինի հայտարարությանը նախորդել էր տեղեկություն այն մասին, որ նա Թուրքիայի նախագահ Էրդողանի հետ քննարկել է Հայաստան այցը, որ տեղի է ունենալու ապրիլի 23-24-ին: Դրանից ժամեր առաջ էլ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը որոշակիորեն բացահայտել էր, թե ինչ կա այդ պլանում: Նա ասել էր, որ Ռուսաստանը ցանկանում է կյանքի կոչել հայ-թուրքական արձանագրությունները:
      Ահա այն մեկնաբանությունը որի մասին խոսում էինք
      «Թուրքիան ապրելով Հայերի հետ,նա այսաքան տարի ոչ թե Հայի նման լացել է նույն երգը, այլ կարողացել է ռուսին փաստաթղթերով ապացուցել այն ինչ որ եղել է իրականում 1914-1923 թթ.:Երբ որ նա բացեց իր արխիվները դուրս կգա հակառակը որ հայն է կոտորել թուրքին, իսկ ռուսն ել դա կհաստատի»:
      Այժմ ռուսն պահանջում է կյանքի կոչել հայ-թուրքական արձանագրությունները:

  4. Delea Organizacion says:

    Միշտ ել կոկորդ ես կրծում քո գիտելիքներով,իսկ ինչ պատհեց քեզ որ չես հասկանում որտեղ էս ապրում:2 մետր հող չեն կարողանում տեր կանգնեն որ գյուղացին մշակի,
    հինգը միլիարդ պատքի մեջ 150 միլիոն փոխանակ օգտագործեն տնտեության զարգացման մեջ, դրա փոխարեն ճանապարհ են վերանորոգում,հիմա էլ Արեւմտյան Հայաստանի հողեր:
    Հիմար գլխից, միշտ էլ ոտքերը տուժվել:
    Հիմա ել գույնավոր երազներ էք տեսնում,հայկական հողեր,ամերիկական դոլարներ:
    Իշխանությունները Հայաստանի գերեզմանոցը փորեցին, տնտեսությունն էլ վերջնականապես քայքայվեց ու դժվար թե վերականգնվի:
    Անհրաժշտ է անհապաղ իշխանափոխություն, այս վիճակից դուրս գալու համար:
    -Ով է մեղավոր ՀՀ 5 միլիարդի պարտքի համար:
    Ռ.Քոչարյնը անկեղծորեն ասում է, որ եթե ինքը մեկ միլիարդ պարտքը դարձրել է 700 միլիոն և տվեց իր հաջորդին, իսկ հաջորդը այն դարձրել է համարյա 5 միլիարդ:Պատկերացնում էք թե ինչպես կարելի է նորից մտնել այդպիսի ծանր բեռան տակ և նորից այս անգամ ահռելի մեծ ծավալների հասցրած պարտքը փոքրացնել:
    Մենք չնայած Ռուսաստանի ռազմական բազա ունենք, բայց Հայաստանն ԱՄՆ-ից ավելի շատ է կախված:ՀՊԿ-ը հայտարարում եմ՝ 5 միլիարդի պարտք ունեցող ու տնտեսություն չունեցող երկրի համար այս կախվածությունը ստրկական է, և Հայաստանը Ամերիկայի ամենաթույլ վասալներից մեկն է:
    Շախմատի մեջ միշտ էլ ձիու քալը եղել է հակառակորդի համար վտանգավոր:
    Թուրքիան ապրելով Հայերի հետ,նա այսաքան տարի ոչ թե Հայի նման լացել է նույն երգը, այլ կարողացել է ռուսին փաստաթղթերով ապացուցել այն ինչ որ եղել է իրականում 1914-1920 թթ.:Երբ որ նա բացեց իր արխիվները դուրս կգա հակառակը որ հայն է կոտորել թուրքին, իսկ ռուսն ել դա կհաստատի:
    Հենց այդպես էլ վարվեցին նրանց դաշնակցական պապերը, երբ օգնեցին թուրքերին` իշխանության գալու: Կարծում էին, թե թշնամի Համիդին կարելի է հաղթել բարեկամ Երիտթուրքով,դավաճանելով ԱՆԴՐԱՆԻԿԻՆ:Այդպես են գործել դարեր շարունակ` մտածելով, թե պարսիկներին կարելի է հաղթել թուրքով, թուրքին` ռուսով և այդպես շարունակ: Ու քանի որ այդ քայլերը կառուցել են կույր հավատի, այլ ոչ թե սառը մտքի վրա,տակնքների բանակով, մշտապես տուժվել է ժողովուրդը այդ դյուրահավատության պատճառով:Իսկ ինչ է նրանց համար ժողովուրդը:Նույնիսկ Գարեգին Չուգասզյանի արժեքը չհասկացան տակնքները կեղծ,գոյություն չունեցող ստերով նա փակված է:Գարեգին Չուգասզյանի ամեն մի րոպեն դա ագզի ապագն է:
    Մեր ժողովուդը մի լավ խոսք ունի,առուն չթռած,հոպ մի ասա:
    Հայի ձախորդ օրերը դեռ նոր է գալու թուրքի կողմից, եթե այսպես քնած մնա հայ ազգը:

  5. ՀՀ քաղաքացի says:

    Հիմա արդեն ապրիլի 24-ին էլ չենք համախմբվում, թիմ չենք դառնում… Ի ՑԱՎ ԲՈԼՈՐԻ…Բացի Սաշիկից…

    • Delea Organizacion says:

      «Երկխոսությունն ընդհատված է, և ՀԽ այլևս ժամանակ չունի այլ քայլ կատարելու և ունի երկու տարբերակ` կամ ղեկավարելու է շարժումը, կամ ոչնչանալու է»,- նշեց ՀՊԿ-ը, դժվար է ասել կոնկրետ որ օրը տեղի կունենա համաժողովրդական շարժման վերջը, բայց շարժման հիմնական գործողությունները սկսվում է ԱՊՐԻԼԻ 24-ին ժամը 18:00-ին
      «ՀԽ-ը ստիպված է լինել սկսողը, բայց տանողը լինելու է ժողովուրդը»:
      ՀՊԿ-ի կարծիքով՝ հայաստանցիների 99,9 տոկոսը պատրաստ է համաժողովրդական ցասման, անգամ՝ օլիգարխները:
      Բոլորս դեպի փողոց,պահանջելու մեր իրվունքները:

      • Հրանտ Պապիկյան says:

        Բոլորդ ցնցուղ վերցրեք, գնացեք դաշտերը….
        մի քանի օրում ՀԽ կոչվածը էպոսագետից ավելի ծիծաղելի երևույթ է դառնալու: Այդպես փրփրաբերան կոչեր անողները նույնպես դա գիտեն, դրա համար էլ հիմնականում Ֆեյք անուններով են հանդես գալիս բոլոր սոց ցանցերում, որ հետո մի այլ ֆեյքով հաջորդ մուտիլովկային ՛՛սատարեն՛՛… ծիծաղելի մարդիկ!

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930