Չորեքշաբթի օրը պաշտոնական Անկարան հետ է կանչել Վիեննայում իր դեսպանին, այն բանից հետո, երբ Ավստրիայի խորհրդարանը ճանաչեց ու դատապարտեց Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած Հայոց ցեղասպանությունը, տեղեկացնում են թուրքական լրատվամիջոցները։
Թուրքիայի արտգործնախարարությունը նաև հայտարարություն է տարածել, Ավստրիայի խորհրդարանին մեղադրելով պատմական և իրավական փաստերը խեղաթյուրելու մեջ։ «Մինչ Ավստրիայի խորհրդարանի ընդունած միացյալ հայտարարությունում շեշտադրվում են քրիստոնյաների կրած տառապանքները, այստեղ խոսք անգամ չկա այն մահմեդականների մասին, ովքեր զոհվել են Առաջին համաշխարհային պատերազմում, և դա պարզապես կրոնական հողի վրա խտրականության հերթական օրինակ է», – ասվում է հայտարարությունում։
Մանրամասներին կարող եք ծանոթանալ` «Ազատություն» ռ/կ-ի կայքում