Լրահոս
Գոռոզություն
Օրվա լրահոսը

Հիմնադիր խորհրդարանի կալանավորված անդամների վրա բարդ պատժամիջոցներ «դնելու» միտում է նկատվում

Ապրիլ 22,2015 22:45

Այսօր Հիմնադիր խորհրդարանի քարտուղարության ժամանակավոր համակարգող Ալեք Ենիգոմշյանը որպես վկա հրավիրել է քննչական կոմիտե: Հիշեցնենք, որ երկու օր առաջ  ևս Ալեք Ենիգոմշյանին հարցաքննել են:

Aravot.am-ի հետ զրույցում պարոն Ենիգոմշյանը տեղեկացրեց, որ նախորդ անգամ հարցաքննությունը կիսատ էր մնացել, այդ պատճառով այսօր ևս հրավիրել են հարցաքննություն: Այն տևել է շուրջ մեկ ժամ: Պարոն Ենիգոմշյանը մանրամասնեց. «Ես հրավիրվել եմ որպես վկա «100-ամյակն՝ առանց ռեժիմի» շարժման հինգ անդամների կալանավորման հարցով: Նրանց նկատմամբ քրեական գործ է հարուցվել զանգվածային անկարգություններ նախապատրաստելու կազմակերպում մեղադրանքով: Իմ կարծիքով՝ դա  քաղաքական պահանջարկներով առաջադրված գործ է: Այսօր մի քանի լրացուցիչ հարցեր տվեցին»:

Ալեք Ենիգոմշյանն իրեն ուղղված հարցերի բնույթից ելնելով եզրահանգում է. «Արդարացնելու համար քրեական գործի հարուցումը, որի համար որևէ իսկական ապացույց չկա, երևում է, որ ամեն գնով ուզում են մեղադրանքներ հարուցել մեր ընկերներին նկատմամբ: Միտումն այս պահի դրությամբ առնվազն ներկայումս կալանավորվածներից մի քանիսի նկատմամբ լուրջ մեղադրանքներ ներկայացնելն է. հարցաքննելով տարբեր անձանց՝ մի բառից կամ արտահայտությունից ինչ-որ արհեստական հիմքեր են ուզում ստանալ մեր ընկերներին մեղադրելու նպատակով: Միտում չի երևում, որ մոտ ժամանակներս նրանց կազատեն, այլ նրանց նկատմամբ կալանքը երկարաձգելու միտում է երևում»:

Մեր այն դիտարկմանը, թե կալանավորվածների փաստաբանները կարծիք են հայտնում, թե հավանական է նրանց ապրիլի 24-ից հետո ազատ արձակեն, պարոն Ենիգոմշյանն արձագանքեց. «Իհարկե, ես և շատերը կցանկանայիք, որ դա լիներ իրականություն և կուզեի, որ իմ այս կարծիքը, որ հայտնեցի, սխալ դուրս գար, և ապրիլի 24-ից հետո մեր բոլոր ընկերները ազատ արձակվեին, բայց այն զգացումն ունեմ, որ խնդիր է դրված, անպայման, մեղադրանքները փորձել արհեստական կերպով հիմնավորել, որպեսզի նրանց վրա բարդ պատժամիջոցներ նախատեսեն: Չեմ բացառում, որ մի որոշ ժամանակ անց մի քանիսը ազատ արձակվեն, բայց այս պահի դրությամբ բացառում եմ, որ դա կվերաբերի բոլորին»:

Պարոն Ենիգոմշյանը պնդում է, որ «այս գործն, ըստ էության, քաղաքական է, կայացվել է քաղաքական որոշում մեր ընկերներին չեզոքացնելու և Հիմնադիր խորհրդարանի հանրահայտ անդամներին հասարակությունից մեկուսացնելու համար ու դրա համար նրանք պատանդի կարգավիճակ ունեն»:

Ալեք Ենիգոմշյանը նշեց, որ կալանավորվածների անգամ հարազատներին մինչև այս պահը թույլ չեն տվել տեսակցել նրանց, հիմնականում առողջական խնդիրներ չունեն, բացառությամբ Գևորգ Սաֆարյանի, որը հացադուլ է հայտարարել: Մյուս խնդիրն էլ առաջացրել են այն լուրերը, թե ապրիլին նախատեսված համաներումը Հիմնադիր խորհրդարանի անդամների պատճառով հետաձգվել է, ուստի նրանց նկատմամբ կալանավայրում վերաբերմունք է  փոխվել:Ալեք Ենիգոմշյանի բնորոշմամբ՝ այս լուրերը միտումնավոր են տարածվել:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Թրավիս says:

    Քաղաքական կամ ոչ (օրինապես էդքան ել անհիմն չէ կատարվածը…), պարզ է թե ձերբակալվածների նկատմամբ ոստիկանական-դատական հետապնդումները չեն աւարտելու, ապրիլի 25-ին: Մի ուրիշ երեխայություն էր, էդպես մտածելը: Իսկ Հայաստանում իբրեւ թե «փաստաբաններ»ը միշտ հակում ունեն իրենց իղձերը շփոթելու իրականության հետ: Հիմա որ խնդիրը էս մակարդակին է հասել, մինչեւ ծայր գնալու է պետական գործընթացը: Խմբակը վճարելու է գինը՝ մարտավարական շատ ծանր սխալների: Ամեն դեպքում, Ալեքը, հակառակ իր կուրացած աչքերին, աւելի լաւ եւ յստակ է տեսնում ամեն բան, քան թէ այս խմբակի մոլորած, ինքն իրմով հարբած` «հրամանատարը», որ իր հետեւորդներին տարաւ միայն դեպի անդունդ…

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930