Լրահոս
Օրվա լրահոսը

Էդիկ Մինասյանի արձագանքը՝ ՀԱԿ-ի նախաձեռնությանը

Ապրիլ 22,2015 21:42

Հայ Ազգային Կոնգրեսն առաջիկայում պատմության կեղծիքներն ուսումնասիրող հանձնաժողով է ստեղծելու, հարցին, թե մտավախություն չունի՞, որ իր այդ դասագրքով հարվածի տակ կընկնի, պարոն Մինասյանը ասաց. «Դասագիրքը աղմուկ հանելու նշանակություն կամ նպատակադրում չունի: Այստեղ կեղծիքի խնդիր չունենք, փաստաթղթերի օգտագործման առումով ասեմ, որ այդ փաստաթղթերն էլ կան, շրջանառության մեջ են, որոնց չանդրադառնալը սխալ կլիներ: Արտասահմանյան գրքերը կարող եք վերցնել, այստեղ էլ կոնկրետ ժամանակակից դեպքերն ու իրադարձությունները, պաշտոնական դիրքերից, որոշակի խնդիրներից ելնելով է արվում, որովհետեւ դասագիրքը նպատակ չունի կեղծիք ներկայացնելու:  Եթե նոր փաստաթղթեր երեւան գան, պաշտոնական փաստաթղթեր, դրանց կողքին ուրիշ փաստեր, բնականաբար կան տեսակետներ, որոնք կարող են վերանայվել»:

Դիտարկմանը, թե, այսինքն` շարունակում եք կարծել, որ «Մարտի 1-ի» զոհերը հանցագործնե՞ր են, ասաց. «Ես նման բան չեմ ասել, ոչ էլ նման բան դասագրքում կա»:

Հետո հակադարձեց՝ ՀԱԿ-ը նաեւ համահայկական հռչակագրի ընդունման դեմ հանդես դուրս եկավ՝ չընդունելով այդ հռչակագիրը:

Ըստ պատմաբանի դասագրքի, «Մարտի 1-ի առավոտյան ՀՀ ոստիկանության կողմից տեղանքի զննման և հասարակական կարգի պահպանման նպատակով Ազատության հրապարակում ձեռնարկված միջոցառմանը զանգվածային անկարգությունների կազմակերպիչներն ու մասնակիցները պատասխանեցին դիմադրությամբ՝ երկաթե ձողերով, քարերով ու փայտերով։ Շուտով բողոքող զանգվածը տեղափոխվեց քաղաքապետարանի մոտ, ուր գործողությունները զարգանալով՝ կեսօրից հետո վերածվեցին ջարդարարության ու թալանի…ավելին, ցուցարարները սկսեցին հարձակումներ գործել ոստիկանների վրա։  Բախումների ընթացքում երկուստեք օգտագործվեց հրազեն, որի արդյունքում զոհվեց 10 հոգի՝ ոստիկանության երկու աշխատող և ութ քաղաքացիական անձ»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. ՀԱԿ -ը չի ուզումուսումնասիրել 1996- ի դեպքերը, երբ փաստցի նախագահ ընտրված Մանուկյան Վազգենին ֆուկ արեցին, ու իրենց թիմով իրենց կկենացը խմեցին; Թե դա պատմության էջ չի?: Միգուցե ամեն ինչ այդտեղից էլ սկսկվեց: Հավատի մեջքը հենց այդ ժամանակ ջարդվեց:

  2. Mika says:

    ՀԱԿ -ը չի ուզումուսումնասիրել 1996- ի դեպքերը, երբ փաստցի նախագահ ընտրված Մանուկյան Վազգենին ֆուկ արեցին, ու իրենց թիմով իրենց կկենացը խմեցին; Թե դա պատմության էջ չի?: Միգուցե ամեն ինչ այդտեղից էլ սկսկվեց: Հավատի մեջքը հենց այդ ժամանակ ջարդվեց

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930