Ռուսաստանը հանդես է գալիս ցեղասպանության ցանկացած դրսեւորման դեմ եւ կոչ է անում միջազգային հանրությանը դիմագրավել դրանց։ Այդ մասին գրել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը «Աշխարհն առանց ցեղասպանությունների» հիշատակի երեկոյի մասնակիցներին ուղղված ուղերձում։
«Ռուսաստանի դիրքորոշումը եղել եւ մնում է օբյեկտիվ եւ հետեւողական, ազգային հողի վրա զանգվածային ոչնչացմանը չի կարող արդարացում լինել»,- նկատել է նա։ «Միջազգային հանրությունը կոչված է անելու ամեն ինչ, որ նման չարագործությունները երբեք եւ ոչ մի տեղ չկրկնվեն»,-ընդգծել է Պուտինը՝ հիշեցնելով, որ 2015թ. ապրիլի 24-ին նշվելու է Հայոց ցեղասպանության՝ «մարդկության պատմության ընթացքում ամենասարսափելի եւ ողբերգական իրադարձություններից մեկի» տարելիցը, հաղորդում է ՏԱՍՍ-ը։
Մանրամասներին կարող եք ծանոթանալ` News.am-ի կայքում