Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Պոլիտեխնիկցիները Ցեղասպանության տարելիցին նվիրված ցուցահանդես բացեցին

Ապրիլ 22,2015 20:55

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում  այսօր՝ ապրիլի 22-ին բացվեց ցուցահանդես, որտեղ ներկայացված էին Դիզայնի ֆակուլտետի տարբեր կուրսերի ուսանողների երկու տասնյակից ավելի աշխատանքներ: Նախաձեռնության հեղինակներին իրենց խորհուրդներով ուղղորդել  եւ աջակցել էին ֆակուլտետի դասախոսները եւ  դեկան Լևոն Թոքմաջյանը:

cuc3

 

Պոլիտեխնիկի Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված աշխատանքային խմբի ղեկավար Էդիկ Կյուրեղյանը շեշտեց. «Մեր ազգը նպատակաուղղված է ոչ միայն պաշտպանելու մարդկայնությունը և պատմականորեն ստիպելու, որպեսզի վերականգնվի արդարությունը, այլև արարելու, զարգանալու և իր արժանի տեղը զբաղեցնելու մարդկության համաշխարհային ընտանիքում»։

Դիզայնի ֆակուլտետի ուսանողները ներկայացրեցին իրենց ստեղծագործություններ, որոնք շնչում էին լավատեսությամբ:

cuc2

Համալսարանի պատվավոր հյուրն էր Միլանի Պոլիտեխնիկի Ճարտարապետության և քաղաքաշինության դեպարտամենտի պրոֆեսոր Ֆրանչեսկո Աուջելին։ Դիզայնի ֆակուլտետի հետ համատեղ իրականացվող «Erasmus Mundus» ծրագրի շրջանակներում պրոֆեսորը կանցկացնի դասընթացներ` փայտե իրերի, կահույքի ամրակցման վերաբերյալ:  «Նման միջոցառումներում կարևորում եմ այն առումով, որ դրանց նախաձեռնողները երիտասարդներն են: Նրանք պետք է պահպանեն հիշողությունը ապագա սերունդների համար, գտնեն լուծումներ երկու ժողովուրդների միջև համերաշխության ջահ վառելու ուղղությամբ։ Ցանկալի կլինի, որ այսպիսի միջոցառումներ հաճախ կազմակերպվեն»,- ասաց  պարոն Աուջելին։ Ռեկտորի պաշտոնակատար Հովհաննես Թոքմաջյանը շնորհակալություն հայտնեց ցուցահանդեսի կազմակերպիչներին և աշխատանքների հեղինակներին, ինչպես նաև ֆակուլտետների դեկաններին և պրոֆեսորադասախոսական անձնակազմին՝ ցուցաբերած աջակցության համար։

Ի դեպ, դիզայնի նորաբաց ֆակուլտետը այն պակասող օղակն էր Պոլիտեխնիկում, որը սերտ կապեր պետք է հաստատի այլ ֆակուլտետների հետ։ Բուհի մասնագետների համոզմամբ, այդ կապերը նոր գաղափարների, դիպլոմային և կուրսային աշխատանքների հիմք կստեղծեն գրավիչ դարձնելով ճարտարագիտական նորարարական արտադրանքը։ Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված ցուցահանդեսը կգործի մինչեւ  մայիսի 8-ը։

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930