Այսօր Մարալիկում Սողոմոն Թեհլերյանի հուշարձանի բացման արարողությունից հետո Aravot.am-ը Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանին հարցրեց, թե մինչև ե՞րբ կարող է ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հրաժարվել Հայոց ցեղասպանություն արտահայտությունը օգտագործելուց:
«Գիտեք, ես շատ չեմ տխրում նրանից, որ ինչ-որ մեկը չի հիշատակելու գենոցիդ բառը, ես գտնում եմ, որ առաջինը մենք պետք է տեր լինենք մեր պահանջին , մենք պետք է հիշենք, ու մենք պետք է կարողանանք աշխարհին հասկացնել…Քաղաքական խաղերի արդյունքում է այս ամեն ինչը, մենք գիտենք, թե ինչի համար չի արտաբերում, Թուրքիայի հետ հարց ունեն, էս ունեն, էն ունեն… Ես տեսնում եմ, որ թուրքերը ժխտողական քաղաքականությունը շարունակում են և ոչ միայն իրենք են շարունակում, այլ նաև կարողանում են ազդել մյուս երկրների վրա՝ ինչ-որ ձևերով: Այսօր նրանք ինչ-որ տեղ հասնում են իրենց ուզածին, բայց մի բան է նկատելի , որ բուն Թուրքիայում եղանակը բավականին փոխվում է, մոտեցումները փոխվում են, չենք կարող մասսայական որակել, որովհետև մասսայական բնույթ չի կրում, բայց պտուղները երևում են: Ժամանակի ընթացքում մենք կարողացանք հասնել դրան, որ թուրքերի մի սերունդ վերջերս մի վիճակագրական տվյալ կարդացի, հարցում էին անցկացրել 26-35 տարեկան թուրք երիտասարդների մոտ, 33 տոկոսը կողմ է ցեղասպանության ճանաչմանը: Հարցումը կազմակերպել էր Հոլոքոստի ինչ-որ կառույց և այն ինչ-որ տեղ արժանահավատ եմ ես համարում: Սա շատ կարևոր է, այսօր նաև մի հետաքրքր բան լսեցի, որ կապված է Օբամայի հայտնի ելույթի հետ, որը հնչելու է ՝ սա կլինի վատ ԱՄՆ-ի համար էն դեպքում, եթե հանկարծ թուրքերն ավելի շուտ ճանաչեն: Ամոթ կլինի Ամերիկայի համար»: Մեր զրույցի վերջում Շիրակի մարզպետը ցանկություն հայտնեց, որ աշխարհի երկրները քաղաքականությունը երկրորդ պլան մղեն և ավելի շատ խոսեն բարոյական տեսանկյունից:
Մանրամասները տեսանյութում
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ
Հարգելիներս, ի՞նչ եք ֆետիշացնում «գենոցիդ» բառը: Ռուսաստանն էլ «ճանաչել» է Եղեռնը, բայց իրականում հակահայ քաղաքականություն է վարում՝ արդեն 300 տարի: