ՀՀ կրթության և գիտության նախարարության և Չինաստանի Չժուն Նեն նախագծային ինստիտուտի միջև այսօր կնքվել է պայմանագիր՝ Երևանում չինարենի խորացված ուսուցմամբ վարժարանի նախագծումը և կառուցումն իրականացնելու վերաբերյալ:
Պայմանագրի համար հիմք է ընդունվել Հայաստանի Հանրապետության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության միջև 2014 թվականի նոյեմբերի 21-ին ստորագրված միջպետական հուշագիրը: Հայկական կողմից պայմանագիրը ստորագրել է ՀՀ ԿԳՆ աշխատակազմի ղեկավար Մհեր Ղազարյանը և չինական կողմից՝ Չժուն Նեն նախագծային ինստիտուտի ներկայացուցիչ Շեն Տաոն:
Պայմանագրով մանրամասն ամրագրվել է երկու կողմերի պարտավորությունները, մասնավորապես չինական կողմի ֆինանսավորմամբ իրականացվում է Երևանում չինարենի խորացված ուսուցմամբ վարժարանի նախագծումը, շինարարությունը, անհրաժեշտ կահավորումը, իսկ հայկական կողմն ապահովում է համապատասխան շինարարական տարածքների հատկացումը, անհրաժեշտ փաստաթղթերի ձևակերպումը, ինչպես նաև պայմանագրով նախատեսված այլ աշխատանքներ:
ՀՀ կրթության և գիտության նախարարություն
Հազիւ մի կարեւոր իրադարձութիւն բազմաթիւ խաչքար ու եկեղեցի օրհնելուց յետոյ,,