Թուրքիայում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպան Ջոն Բասը կներկայացնի իր երկիրը Գալիպոլիի ճակատամարտի 100-րդ տարեդարձի տոնակատարությունների ընթացքում: Այս մասին թուրքական «Hurriyetdailynews»-ի հետ զրույցում ասել է Բասի մամուլի քարտուղարը:
Փոխարենը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումներին մասնակցելու նպատակով Օբաման ԱՄՆ-ից պատվիրակություն կուղարկի Հայաստան: Պատվիրակության անդամներն են ԱՄՆ գլխավոր գանձապետ-ֆինանսների նախարար Ջեյքոբ Լյուն, ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը, ԱՄՆ ներկայացուցիչների պալատի Ջեքի “Կանչելյան” Սփայերը, Ֆրանկ Պալոնեն, Աննա Էշուն եւ Դեյվ Տրոտը:
Պատրաստեց Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆԸ