Լրահոս
Օրվա լրահոսը

Արա Զաքարյանը՝ Հիմնադիր խորհրդարանի գործերի մասին. «Վճռաբեկ դատարանից ոչ մի հույս չունեմ»

Ապրիլ 22,2015 18:57

Վերաքննիչ քրեական դատարանում ապրիլի 20-22-ը քննվում էին Հիմնադիր խորհրդարանի վեց անդամների գործերով բողոքները: Դատարանը մերժեց բոլոր վեց բողոքները:

Այս մասին Aravot.am-ը զրուցեց փաստաբան Արա Զաքարյանի հետ: Նա ասաց, որ իր համար կանխատեսելի էր դեպքերի նման ընթացքը. «Նմանատիպ գործերով դատարանները արդարադատություն իրականացնելու փոխարեն ուղղակի նոտարական գործառույթներ են իրականացնում՝ որոշման տակ կնիքը դնելով փորձում են օրինականացնել: Վարուժան Ավետիսյանի վերաբերյալ ոչ մի նյութ գործում չկար եւ դա դատարանի համար ակնհայտ էր, որ նման պարագայում Վարուժան Ավետիսյանի՝ դեպքին առնչության ոչ մի ապացույց չկա, հետեւապես՝ նա պարտավոր էր բողոքը բավարարել: Բայց նմանատիպ գործերով որ դատավորը, որ համարձակվի անձին կալանքից ազատել, կարծում եմ՝ կարժանանա նույն ճակատագրին, ինչին որ ժամանակին արժանացավ դատավոր Սամվել Մնացականյանը»:

Նա մեզ հայտնեց, որ վերաքննիչ քրեական դատարանի որոշումը պատրաստվում են բողոքարկել վճռաբեկ դատարանում. «Ես կարծում եմ, որ վճռաբեկ դատարանի հետ խորհրդակցելուց հետո են այս միջնորդությունները ներկայացնում, երբ որ բացահայտ ապօրինություն է: Կարծում եմ՝ վճռաբեկ դատարանից ստանում են բացասական պատասխան, այդ իսկ պատճառով թողնում են անփոփոխ:  Այդ պատճառով վճռաբեկ դատարանից ոչ մի հույս չունեմ, բայց վճռաբեկ դատարան դիմելու նպատակը մեկն է, որպեսզի դրանից հետո եվրոպական դատարան դիմելու հնարավորություն լինի»:

Արա Զաքարյանը համարում է, որ Հայաստանի իշխանությունները շատ լավ գիտակցում են, որ անհեթեթություն է այն, ինչում մեղադրում են Հիմնադիր խորհրդարանի անդամներին. «Բոլորի համար ակնհայտ է, որ նպատակը մեկն է, որ մեր պաշտպանյալները ապրիլի 24-ին հնարավորություն չունենան թույլատրված ակցիային մասնակցելու»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930