Լրահոս
Օրվա լրահոսը

Բացառիկ դեպք. 11 երեխաների մայրը հրաժարվել է իր երեխաներից՝ տղամարդու համար. փոքրը նորածին է

Ապրիլ 22,2015 18:41

Օրերս ԱԺ մարդու իրավունքների հանձնաժողովում մանկատան շրջանավարտների խնդիրների մասին քննարկման ժամանակ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության երեխաների բաժնի պետ Լենա Հայրապետյանը պատմեց, որ Հայաստանում բացառիկ դեպք է եղել՝ բազմազավակ մայրը իրենց է հանձնել իր 7 երեխաներին՝ գրելով, որ հրաժարվում է նրանցից:

Aravot.am-ի հետ զրույցում Լենա Հայրապետյանն ասաց. «11 երեխա է ունեցել, 4-ին հանձնել է Մոնթե Մելքոնյանի վարժարան-դպրոց, մնացածներին բերել էր նախարարություն: Մենք որոշեցինք մանկատուն չհանձնել»:

IMG_0663

Մեր հարցին՝ ինչո՞ւ էր հանձնում երեխաներին, սոցիալական խնդիրնե՞ր ուներ՝ նա պատասխանեց. «Չէ, պարզվեց, որ սոցիալական խնդիրը չէր պատճառը: Պարզապես տղամարդ էր գտել եւ չէր ցանկանում այլեւս երեխաներին խնամել»:

Տիկին Հայրապետյանն ասաց, որ ծնողների առաջ պայման են դրել՝ 6 ամիս հետո երեխաներին որդեգրման են հանձնելու. «6 ամիս հետո ամուսինը եկավ, կնոջից բաժանված էր, իսկ կինը ինչ-որ տղամարդու հետ էր: Մենք բացառության կարգով այդ 6 ամիս ժամկետը երկարացրեցինք, մանկատուն չտեղավորեցինք, ժամանակավոր խնամքով պահեցինք երեխաներին, բայց ամուսինը եկավ, ձեռքերը օդ բարձրացրեց ու ասաց, որ ի վիճակի չի պահել: Երեխաներից ամենավերջինը՝ փոքրը նորածին է, մոտ 1 տարեկան է: Հայրն ասաց, որ հնարավոր չի եւ չի կարող ինքը պահել, մյուս 4 երեխաներն էլ մեծանում են, նրանց ապագայով պետք է զբաղվի: Նա պետք է գնա Ռուսաստան:Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից ասում են, որ եթե Ռուսաստան է գնում, ավելի լավ է երեխաներին որդեգրման հանձնենք, որովհետեւ նա չի կարող մնալ եւ պահել, երբ աշխատանք չունի: Այդ երեխաների համար պետք է գոնե բնակարանի խնդիր լուծի»:

Մոտ 2 ամիս առաջ նախարարությունը ստիպված երեխաների համար ուղեգրեր է գրել եւ ուղարկել մանկատուն. «Ամուսինն արդեն ՌԴ-ում է, մայրը ոչ մի անգամ չի գնացել երեխաներին տեսնելու, ապրում է իր տղամարդու հետ»,- ասաց տիկին Հայրապետյանը:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (3)

Պատասխանել

  1. 11 երեխա ունեցող ընտանքին մինչև այդ որևէ նշանակալից օգնություն ցույց տրվել է?: Այդտեղից սկսեք ու վերջացրեք նրանով, որ պետությունը ունի պարտավորություն բազմազավակ երեխաներ ունեցող ընտանիքի հանդեպ: Պետության դերը սվաղում եք, մոր հիմարությունն ու հոր անճարակությունն եք քննարկում:

  2. alfred says:

    Հարգելիս էնա պարզ գրած է որ խնդիրը սոցիալական չէ

  3. Արսեն says:

    Իմ կարծիքով, այդ կնոջը ամենառաջինը պետք է բացատրել՝ որ հակաբեղնավորիչ միջոցներ գոյություն ունեն…))))…
    Թե չէ, կանգ չի առնի…))))…

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930