Լրահոս
Օրվա լրահոսը

Հունգարիայի Դեբրեսեն քաղաքի Սուրբ Իշտվան եկեղեցու տարածքում տեղի ունեցավ խաչքարի տեղադրման և օրհնության արարողությունը

Ապրիլ 22,2015 18:26

Ապրիլի 19-ին Հունգարիայի 2-րդ մեծ քաղաք Դեբրեսենի Սուրբ Իշտվան եկեղեցում Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի առիթով մատուցվեց Սուրբ պատարագ՝ նվիրված մեկ ու կես միլիոն նահատակների հիշատակին:

Այնուհետև Սուրբ Իշտվան եկեղեցու տարածքում տեղի ունեցավ  խաչքարի տեղադրման և օրհնության արարողություն:

IMG_1982

Բացման խոսքով հանդես եկավ Դեբրեսեն քաղաքի փոխքաղաքապետ Սաբոլկս Կոմոլեյը, ով իր խոսքում նշեց. «100 տարի առաջ հայ ժողովրդի նկատմամբ տեղի է ունեցել ցեղասպանություն, յոթ տարիների ընթացքում ոչնչացվել են Անատոլիայի և Կիլիկիայի բնակչության 2,5 միլիոն հայեր, այսինքն` բնակչության ավելի քան կեսը, պարզապես այն պատճառով, որ հայ էին և քրիստոնյա: Մարդիկ այս մասին տեղյակ չեն, սրա մասին միայն գիտեն Մուսա լեռան 40 օրը գրքի շրջանակներում»:

Հայ ինքնավարության փոխնախագահ Ալեքս Ավանեսյանը շնորհակալություն հայտնեց Դեբրեսեն քաղաքի քաղաքապետարանին և բնակչությանը՝ խաչքարի տեղադրման հարցում իրենց աջակցելու  համար:

Այնուհետև ներկաները  ունկնդրեցին Կոմիտասի անվան երաժշտական խմբի կատարումները:

Ապրիլի 20-ից Հունգարիայում տեղադրվեցին 42 մեծ պաստառներ՝ նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ՍՓՅՈՒՌՔԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ՄԱՄՈՒԼԻ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930