Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե հզոր պետություն ունենայինք, թուրքերը կհատուցեին մեզ». Հարութ Սասունյան

Ապրիլ 22,2015 18:20

«Եթե անգամ ամբողջ աշխարհն էլ ճանաչի Հայոց ցեղասպանությունը, Թուրքիան չի ճանաչի: Վերջինս հզոր պետություն է, և ճնշումները նրա վրա չեն ազդի. Թուրքիան կանի այն, ինչ բխում է իր շահերից»,- այսօր՝ «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» համաժողովի ժամանակ, լրագրողների հետ ճեպազրույցում այսպիսի տեսակետ արտահայտեց «Կալիֆորնիա կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր Հարութ Սասունյանը:

Այնուամենայնիվ, Հ. Սասունյանը գտնում է, որ պետք է մեր պայքարը շարունակենք դատարաններում, ցույցերով, գրքերով, ֆիլմերով. «Եթե հզոր պետություն ունենայինք, թուրքերը կհատուցեին մեզ: Իրենք հզոր են, մենք՝ թույլ. աշխարհում արդարությունը, ճշմարտությունն արժեք չունեն, եթե թույլ ես»,- նշեց Հ. Սասունյանը՝ հավաստիացնելով, որ Հայոց ցեղասպանության մասին արդեն ողջ աշխարհն է լսել. «Հայաստանը երկար տարիներ է վատնել ճանաչման գործընթացի վրա: Ով ճանաչելու էր, արդեն ճանաչել է, ով չի ուզում, չի ճանաչի»,- կարծում է Հ. Սասունյանը:

Դառնալով Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուի վերջին հայտարարությանը՝ խմբագիրն ասաց, որ Թուրքիայի իշխանությունները լկտի խաղերով փորձում են խաբել աշխարհին. «Նրանք ցավ են արտահայտում ինչպես հայերի, այնպես էլ թուրքերի համար, որոնք մահացել են Առաջին աշխարհամարտի ժամանակ: Բայց եթե թուրքերը մահացել են՝ դուրս գալով հզոր պետությունների դեմ, ապա հայերը պատերազմի զոհեր չեն եղել. նրանք ցեղասպանության անմեղ զոհեր են»,- նշեց նա՝ ափսոսանք հայտնելով, որ աշխարհը շատ դեպքերում հավատում է թուրքական ստին. «Թուրքիան նախաձեռնեց Գալիպոլիի միջոցառումները, որպեսզի կեղծի այդ օրը և խանգարի ապրիլի 24-ին Հայաստանում կազմակերպվելիք միջոցառումներին»,- ասաց Հ. Սասունյանը:

Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930