Այսօր՝ ապրիլի 22-ին, տեղի ունեցավ Համաշխարհային հայկական կոնգրեսի և Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանի միջոցներով կառուցվող Սուրբ Խաչ ռուսական ուղղափառ եկեղեցու զանգերի և խաչերի օծման արարողությունը: Ծեսը մատուցվեց Ռուս Ուղղափառ եկեղեցու բարձրաստիճան հոգևոր դասի ներկայացուցչի կողմից, որը նաեւ օծեց հավաքված հավատացյալներին:
Ներկա էին ռուսական համայնքի ներկայացուցիչներ, Հայաստանի քաղաքացիներ: Եկել էր նաեւ Արա Աբրահամյանի եղբայրը՝ Սերգեյ Աբրահամյանը:
Aravot.am-ի հետ զրույցում Սերգեյ Աբրահամյանը պատմեց, որ եկեղեցի կառուցելու միտքն առաջացել է իր եղբոր՝ Արա Աբրահամյանի մոտ, նշան է՝ հայ-ռուս ժողովուրդների բարեկամության: Եկեղեցին արդեն պիտի կառուցված լիներ, սակայն տեխնիկական խնդիրների պատճառով հետաձգվեց: Մեր հարցին՝ արդյոք տեղյակ են Հայաստանում ապրող ռուսական համայնք հավատացյալների թվից, պարոն Աբրահամյանը պատասխանեց, որ թիվ չի կարող ասել, բայց եթե կառուցում են, ուրեմն պահանջված է:
Կարդացեք նաև
Այս օրերին եկեղեցու գմբեթի օծման արարողությունն էլ, ըստ մեր զրուցակցի խորհրդանշական էր. քանի որ Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցն է, եւ դրսից հյուրեր շատ են լինելու, կտեսնեն հայ եւ ռուս ժողովուրդների բարեկամության «խորհրդանիշը»:
Հռիփսիմե ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Մոսկվայի հենց կենտրոնում էլ այսօր մեծ շուքով բացվեց Հայկական ամենամեծ թանգարանը աշխարհում՝ երկու հազար քառ.մ տարածքով:
Տեսնես կը գայ մի օր, որ կարդամ «այսինչ բարերարի հովանաւորութեամբ բացուեց ժամանակակից գիտահետազօտական կենտրոն» 🙂