Լրահոս
Օրվա լրահոսը

Սպանդի ընդունված կենդանիները եղել են առողջ

Ապրիլ 22,2015 17:55

Բրուցելոզի վերաբերյալ

Ի պատասխան բրուցելոզ հիվանդության դեպքերի գրանցման վերաբերյալ մամուլում շրջանառվող լուրերի՝ ցանկանում ենք տեղեկացնել, որ Սյունիքի մարզի Կապան քաղաքում գործող «Գյուղարտ» ՓԲԸ-ին պատկանող սպանդանոցում գրանցված դեպքից հետո Ծառայության Սյունիքի մարզային կենտրոնի անասնաբույժ-տեսուչները եղել են դեպքի վայրում, ծանոթացել իրավիճակին, պարզել հիվանդների թիվն ու ստուգել ուղեկցող փաստաթղթերի առկայությունը:

Փաստաթղթային ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ «Գյուղարտ» ՓԲԸ-ն 2014 թվականի հունվարի 21-ից մինչև 2014 թվականի նոյեմբերի 11-ը Հայաստանի Հանրապետության վեց մարզերից և ԼՂՀ-ից համապատասխան ուղեկցող (անասնաբուժական վկայական N1) փաստաթղթերով ընդունել և սպանդի է ենթարկել թվով 24.494 գլուխ մանր եղջերավոր կենդանի: Համաձայն անասնաբուժական N1 վկայականների (ուղեկցող փաստաթուղթ)` սպանդի ընդունված կենդանիները եղել են առողջ: Փաստաթղթային նման ուսումնասիրությունը ժամանակատար գործընթաց է, և չնայած փաստաթղթերի մեծ ծավալին ու վարակի ներթափանցման ուղին մի քանի ամիս հետո հայտնաբերելու դժվարությանը, հետագծելիության սկզբունքով առանձին-առանձին ուսումնասիրվել են բոլոր ուղեկցող փաստաթղթերը:

Այդուհանդերձ, եթե սպանդանոցը պահպաներ կենսաանվտանգության բոլոր չափորոշիչները, անկախ նրանից՝ կենդանին հիվանդ է, թե ոչ, նշյալ դեպքը չէր գրանցվի:

Հաշվի առնելով, որ այս պահի դրությամբ սպանդանոցը չի գործում, հետագայում հնարավոր վտանգները կանխելու նպատակով կենսաանվտանգության ապահովման ուղղությամբ աշխատանքները (այդ թվում՝ խորհրդատվություն) նպատակահարմար է իրականացնել սպանդանոցի շահագործումից առաջ:

Կոտայքի մարզի Սոլակ համայնքում գրանցված վերջին դեպքի կապակցությամբ ցանկանում ենք տեղեկացնել, որ խնդիրը գտնվում է Ծառայության ուշադրության կենտրոնում, անասնաբույժ-տեսուչների կողմից իրականացված ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ «Գյուղատնտեսական կենդանիների պատվաստում» ծրագրով պլանային ստուգումների ընթացքում հայտնաբերված թվով 6 խոշոր և 19 մանր եղջերավոր կենդանիները մեկուսացվել են և ենթարկվել սանիտարական սպանդի:

Ուսումնասիրությունները շարունակվում են, նոր տեղեկությունների դեպքում կհայտնենք լրացուցիչ:

Ինչ վերաբերում է բրուցելոզ հիվանդության նկատմամբ վակցինացիայի հնարավոր ռիսկերին, ապա ներկայումս ընթանում են մասնագիտական քննարկումներ ինչպես ոլորտի ներկայացուցիչների, այնպես էլ անկախ փորձագետների հետ: Քննարկումների ավարտից հետո հանդես կգանք համապատասխան հայտարարությամբ:

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930